Վարազդատ Հարոյանը և Ուգոչուկվու Իվուն չեն մեկնի Խորվաթիա
20/11/2023 10:55

Վարազդատ Հարոյանը և Ուգոչուկվու Իվուն չեն մեկնի Խորվաթիա

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը կորուստներ ունի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Խորվաթիայի դեմ վերջին խաղից առաջ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանը և Ուգոչուկվու Իվուն չեն մեկնի Խորվաթիա:

Ընտրանու ավագը բաց կթողնի հանդիպումը ընտրական փուլում ստացած 5-րդ դեղին քարտի, իսկ Իվուն՝ Ուելսի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով:       

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ընտրական փուլի վերջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 21-ին` հյուրընկալվելով Խորվաթիայի ընտրանուն: Այդ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:

Վարազդատ Հարոյանը և Ուգոչուկվու Իվուն չեն մեկնի Խորվաթիա