Ստյոպա Մկրտչյանը գերազանցել է Հենրիխ Մխիթարյանի և Էդգար Մանուչարյանի ռեկորդը
22/11/2023 16:42

Ստյոպա Մկրտչյանը գերազանցել է Հենրիխ Մխիթարյանի և Էդգար Մանուչարյանի ռեկորդը

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը գերազանցել է Էդգար Մանուչարյանի և Հենրիխ Մխիթարյանի ռեկորդը: 

«20-ամյա Ստյոպա Մկրտչյանի համար խորվաթների դեմ հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականի կազմում 15-րդն էր: Նա գերազանցեց Էդգար Մանուչարյանի և Հենրիխ Մխիթարյանի տարիքային ռեկորդը, որոնք այդ տարիքում հավաքականում հանդես եկած ֆուտբոլիստներից բոլորից շատ՝ 14-ական խաղ էին անցկացրել»,- հայտնում են ՀՖՖ-ից։

Ստյոպա Մկրտչյանը Հայաստանի ազգային հավաքականում նորամուտը նշել է 2022թ. մարտի 24-ին՝ Երևանում Չեռնոգորիայի ընտրանու հետ կայացած ընկերական խաղում:

Ստյոպա Մկրտչյանը գերազանցել է Հենրիխ Մխիթարյանի և Էդգար Մանուչարյանի ռեկորդը