Վահան Քերոբյանն Իտալիայի զբոսաշրջության նախարարի հետ քննարել է վիզաների տրամադրման հետ կապված դժվարությունները
25/11/2023 14:30

Վահան Քերոբյանն Իտալիայի զբոսաշրջության նախարարի հետ քննարել է վիզաների տրամադրման հետ կապված դժվարությունները

Նախարար Վահան Քերոբյանը Իտալիայի Բավենո քաղաքում անցկացվող Զբոսաշրջության միջազգային ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել Իտալիայի զբոսաշրջության նախարար Դանիելա Սանտանկեի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ այցելությունների խթանման հարցը, այդ թվում՝ վիզաների տրամադրման հետ կապված դժվարությունները, ինչպես նաև համագործակցությունը Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային կլաստերների զարգացման և զբոսաշրջային կրթության տրամադրման վերաբերյալ։

Վահան Քերոբյանն Իտալիայի զբոսաշրջության նախարարի հետ քննարել է վիզաների տրամադրման հետ կապված դժվարությունները