Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն առողջական խնդրի  պատճառով հետաձգել է այսօր նախատեսված հանդիպումները
25/11/2023 16:28

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն առողջական խնդրի պատճառով հետաձգել է այսօր նախատեսված հանդիպումները

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ շաբաթ օրը նախատեսված բոլոր պաշտոնական հանդիպումներն ու ընդունելությունները չեղարկվել են, Ֆրանցիսկոս Երկրորդը թեթև հարբուխ է տանում։ Այդ մասին հայտնել է Սուրբ Աթոռի մամլո ծառայության ղեկավար Մատտեո Բրունին։

«Այսօր առավոտյան նախատեսված ընդունելությունները հետաձգվում են՝  Պապի մոտ հայտնաբերված թեթև հարբուխի պատճառով»,- ասել է նա։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այսօր առավոտյան Հռոմի Պապը պետք է հանդիպեր Գվինեա-Բիսաուի Հանրապետության նախագահ Ումարու Սիսոկու Էմբալոյի հետ։

Նշվում է նաև, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ծնկների ցավի պատճառով վերջին ժամանակներս տեղաշարժվում է հաշմանդամի սայլակով։ Ամռանն էլ 86-ամյա Պապին վիրահատել էին։

 

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն առողջական խնդրի պատճառով հետաձգել է այսօր նախատեսված հանդիպումները