Շարունակվում է ՌԴ-ից մարդկանց և կապիտալի մեծ ներհոսքը Հայաստան. Ֆինանսների փոխնախարար
27/11/2023 14:22

Շարունակվում է ՌԴ-ից մարդկանց և կապիտալի մեծ ներհոսքը Հայաստան. Ֆինանսների փոխնախարար

Ռուս-ուկրաինական համակարմտության պայմաններում շարունակվում է ՌԴ-ից մարդկանց և կապիտալի մեծ ներհոսքը Հայաստան. ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ներկայացնելով պետբյուջեի 9 ամսվա կատարողականը՝ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը։

Ըստ նրա՝ 2023թ.-ի 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ դեպի ՌԴ ապրանքների արտահանման շուրջ 85 տոկոս դոլարային աճին զգալի նպաստել է վերաարտահանումը՝ 80.6 տոկոսով, մինչդեռ հայկական ծագման ապրանքների արտահանումը նպաստել է 4,4 տոկոսով։

Փոխնախարարի խոսքով՝ 2023-ի 9 ամիսներին զբոսաշրջիկների աճը շարունակվել է՝ 48,4 տոկոսով, ամենաշատը նպաստել են  ՌԴ-ի զբոսաշրջիկները։

ՀՀ զուտ դրամական փոխանցումները նվազել են 23,1 տոկոսով։ «Այլ երկրներից փոխանցումները ունեցել են բացասական ազդեցություն, իսկ ՌԴ-ից եղել են շատ՝ դրական ազդեցություն են ունեցել»,-ասաց նա։

Ապրանքների արտահանումը, նրա խոսքով, աճել է 44,8 տոկոսով, ներմուծումը՝ 46,4 տոկոսով։

Շարունակվում է ՌԴ-ից մարդկանց և կապիտալի մեծ ներհոսքը Հայաստան. Ֆինանսների փոխնախարար