Պետական պարտքն աճել է. Փոխնախարար
27/11/2023 12:34

Պետական պարտքն աճել է. Փոխնախարար

Դրամային ու դոլարային արտահայտությամբ ՀՀ պետական պարտքը 2023 թ.-ի 9 ամիսների ընթացքում աճել է 6․4 %-ով. ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ներկայացնելով պետբյուջեի 9 ամսվա կատարողականը՝ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը։

Ըստ նրա՝ վերջին տարիներին ավելացել է նաև կարճաժամկետ և միջնաժամկետ պարտքի մասնաբաժինը։ 

Նա նշեց, որ պետական պարտքը աճել է համամասնորեն, քանի որ փոխարժեքը նախորդ տարվա համեմատ մեծ տատանում չի ունեցել։

«Կենտրոնական բանկի պարտքը նվազել է, իսկ կառավարության պարտքն աճել է մոտ 7%-ով։ Պետական պարտքը կազմել է 4 տրլն 454 մլրդ դրամ նախորդ տարվա 4 տրլն 186․7 մլրդ դրամի դիմաց, կառավարության պարտքը կազմել է 4 տրլն 244 մլրդ դրամ, արտաքին պարտքը  2 տրլն 354 մլրդ դրամ, ներիքն պարտքը՝ 1 տրլն  890 մլրդ դրամ»,- ասաց փոխնախարարը։

Նա ընդգծեց, որ պարտքի կառավարման տեսանկյունից Հայաստանը գտնվում է ռիսկի ուղենիշների շրջանակներում։

Փոխնախարարը նշեց, որ ներկա դրությամբ երկարաժամկետ պարտքի թողարկման ժամկետայնության մասնաբաժինը 84 % է, միջնաժամկետը՝ 16%, կարճաժամկետը՝ 3%:

ԿԲ-ի վարած քաղաքականության՝ տոկոսադրույքի իջեցման արդյունքում իջել է պետական պարտատոմսերի տոկոսադրույքները։ Վահան Սիրունյանն ասաց, որ թեև 9 ամսվա կտրվածքով չի իջել, բայց վերջին եռամսյակում արդեն իջել է։

 

Պետական պարտքն աճել է. Փոխնախարար