Նիկոլ Փաշինյանը գործարար Նագիբ Սավիրիսի հետ է հանդիպել
29/11/2023 17:28

Նիկոլ Փաշինյանը գործարար Նագիբ Սավիրիսի հետ է հանդիպել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եգիպտոսից ժամանած խոշոր գործարար Նագիբ Սավիրիսին, հայտնում են կառավարությունից։

Հաղորդագրությունում նշված է․

«Վարչապետը ողջունել է գործարարի այցը Հայաստան և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է համագործակցել՝ տարբեր ուղղություններով ծրագրերի իրականացման գործում:

Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել մեր երկրում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացված և ընթացքում գտնվող բարեփոխումներին: Քննարկվել են գյուղատնտեսության, արդյունաբերության, կրթության և այլ ոլորտներում ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր»:

 

 

 

Նիկոլ Փաշինյանը գործարար Նագիբ Սավիրիսի հետ է հանդիպել