Բանգլադեշում  դենգե տենդից 1610 մարդ է մահացել․ ԱՀԿ-ն ցուցանիշն անհանգստացնող է համարում
29/11/2023 19:51

Բանգլադեշում դենգե տենդից 1610 մարդ է մահացել․ ԱՀԿ-ն ցուցանիշն անհանգստացնող է համարում

Բանգլադեշում  տարվա ընթացքում դենգե տենդից մահացածների թիվը հասել է 1610-ի, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ միայն վերջին օրերի ընթացքում 4 մահ է գրանցվել և վարակման 959 նոր դեպք։ Միայն նոյեմբերի ընթացքում դենգե տենդից 262 մարդ է մահացել Բանգլադեշում, իսկ վարակվածների ընդհանուր թիվը տարվա ընթացքում անցել է 310 000-ից։

Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Բանգլադեշում դենգե տենդի այսպիսի ծավալով տարածումը հիվանդության ուսումնասիրության ամբողջ պատմության ընթացքում ամենամտահոգիչն է համարել։

 

Բանգլադեշում դենգե տենդից 1610 մարդ է մահացել․ ԱՀԿ-ն ցուցանիշն անհանգստացնող է համարում