Բացառիկ վիրահատություն. ՄԻԱՎ վարակով պացիենտի սիրտը  կփոխպատվաստեն
01/12/2023 19:57

Բացառիկ վիրահատություն. ՄԻԱՎ վարակով պացիենտի սիրտը կփոխպատվաստեն

Ռուսաստանում առաջին անգամ սրտի փոխպատվաստում կիրականացնեն ՄԻԱՎ վարակով հիվանդի համար, վիրահատությունը կատարելու են Սանկտ-Պետերբուրգի բժիշկները, հայտնել է ՁԻԱՀ-ի և վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնը։

«Ռուսաստանում առաջին անգամ ՄԻԱՎ վարակով պացիենտի սրտի փոխպատվաստում կիրականացվի։ Սանկտ-Պետերբուրգի Ալմազովի անվան կենտրոնում բժշկական հանձնաժողովն ընտրել է փոխպատվաստման համար նախատեսված սիրտը, հաստատվել է, որ ՄԻԱՎ վարակով պացիենտը, ով 2011 թվականից բուժում է անցնում Սանկտ Պետերբուրգի ՁԻԱՀ-ի կենտրոնում, վիրահատության է ենթարկվելու»,- պարզաբանել են ՁԻԱՀ-ի և վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնից։

Նշվում է նաև, որ հիվանդի սրտի փոխպատվաստման անհրաժեշտությունն առաջացել է ոչ թե ՄԻԱՎ-ի, այլ ուրիշ հիվանդության հետևանքով։

Բացառիկ վիրահատություն. ՄԻԱՎ վարակով պացիենտի սիրտը կփոխպատվաստեն