Ճապոնիան 230 միլիոն դոլարի օգնություն կհատկացնի Եգիպտոսին
02/12/2023 18:50

Ճապոնիան 230 միլիոն դոլարի օգնություն կհատկացնի Եգիպտոսին

Ճապոնիայի կառավարությունը նախատեսում է 230 միլիոն դոլար հատկացնել Եգիպտոսին, որի տնտեսությունը տուժել է Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման հետևանքով։ Այդ մասին հայտնել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան՝  ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի շրջանակներում  Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիի հետ հանդիպման ժամանակ։

«Ելնելով Մերձավոր Արևելքում իրավիճակի  սրման հետևանքով ծանր տնտեսական և ֆինանսական կաացության մեջ հայտնված Եգիպտոսի կարիքներից՝  նախապատրաստական ​​աշխատանքներ կտարվեն մոտավորապես 230 միլիոն դոլարի չափով ֆինանսական օգնություն հատկացնելու համար»,- ասել է Կիսիդան։

Ճապոնիայի վաչապետը հավելել է, որ օգնությունը Եգիպտոսին 2024 թվականին կտրամադրվի։

 

 

Ճապոնիան 230 միլիոն դոլարի օգնություն կհատկացնի Եգիպտոսին