03/12/2023 18:15
«Աշխատանքային վիճակում է. «Բազումք»-ը հետևում է «Հայասաթ-1» արբանյակին
Հայկական «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան հաջողությամբ հետևում է «Հայասաթ-1» քյուբսաթ ձևաչափի արբանյակին։
«Այն աշխատանքային վիճակում է և փոխանցում է իր պարբերական ազդանշանները: Հաջորդ փուլում մենք կշարժվենք առաջ, ինչպես նախատեսել ենք:
Շնորհավորում ենք թիմին և մեր բոլոր աջակիցներին»,- ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջին հայրենական արբանյակը տիեզերք է արձակվել դեկտեմբերի 1-ին` Երևանի ժամանակով 22։20-ին` ամերիկյան SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով։