«Bastion տիպի 24 զրահամեքենա է առաքվում Հայաստան, ևս 26-ը հետո կառաքվի»․ օրինագիծ՝ Ֆրանսիայի Սենատում. (Ազատություն)
04/12/2023 11:33

«Bastion տիպի 24 զրահամեքենա է առաքվում Հայաստան, ևս 26-ը հետո կառաքվի»․ օրինագիծ՝ Ֆրանսիայի Սենատում. (Ազատություն)

ֆրանսիական Arquus ընկերության արտադրած Bastion տիպի 24 զրահամեքենա է առաքվում Հայաստան, ևս 26-ը հետո կառաքվի, ներկայումս դրանք արտադրման փուլում են. Ազատության փոխանցմամբ՝ նշվում է Ֆրանսիայի Սենատի Բյուջեի պաշտպանության բաժնում։

Փաստաթղթում նաև ասվում է, որ Հայաստանը վերջերս GM 200 ռադիոտեղորոշիչ կայաններ ձեռք բերելու պատվեր է ստորագրել և բանակցություններ են ընթանում MISTRAL 3 հրթիռային համակարգերի մատակարարման շուրջ։

«Փարիզը նախաձեռնել է պաշտպանական զինատեսակներ մատակարարել Հայաստան։ Մենք պետք է արագ արձագանքենք Հայաստանի իշխանությունների բոլոր խնդրանքներին, մասնավորապես՝ հրետանու անհրաժեշտության վերաբերյալ», - նշել են զեկուցողները նաև խորհուրդ տալով «հնարավորինս շուտ ուսումնասիրել CAESAR հրետանային համակարգերի մատակարարումը՝ հաշվի առնելով դրանց արդյունավետությունը»։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում։

«Bastion տիպի 24 զրահամեքենա է առաքվում Հայաստան, ևս 26-ը հետո կառաքվի»․ օրինագիծ՝ Ֆրանսիայի Սենատում. (Ազատություն)