Մինչ այս պահը տարբեր մարզաձևեր ներկայացնող մեր մարզիկները նվաճել են 426 մեդալ. Նիկոլ Փաշինյան
04/12/2023 16:06

Մինչ այս պահը տարբեր մարզաձևեր ներկայացնող մեր մարզիկները նվաճել են 426 մեդալ. Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարությունում քննարկել են Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարության նախագիծը:

«2023 թվականի ընթացքում մինչ այս պահը տարբեր մարզաձևեր ներկայացնող մեր մարզիկները, ընդհանուր առմամբ, նվաճել են 426 մեդալ, ինչը 37 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա ռեկորդային արդյունքը», - այս մասին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

315 մեդալ գրանցվել է Եվրոպայի առաջնություններում, 111 մեդալ՝ Աշխարհի առաջնություններում: