Ադրբեջանի ԶՈՒ  կրակ է բացել Բարձրունու  հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ․ ՊՆ հրապարակեց զոհված զինծառայողի անունը
04/12/2023 17:56

Ադրբեջանի ԶՈՒ կրակ է բացել Բարձրունու հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ․ ՊՆ հրապարակեց զոհված զինծառայողի անունը

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն  կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

 

Ադրբեջանի ԶՈՒ կրակ է բացել Բարձրունու հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ․ ՊՆ հրապարակեց զոհված զինծառայողի անունը