«Գինու համբույրից»․ Վահագ Ռաշի նոր ստեղծագործությունը
04/12/2023 23:37

«Գինու համբույրից»․ Վահագ Ռաշի նոր ստեղծագործությունը

Վահագ Ռաշը երկրպագուներին է ներկայացրել «Գինու համբույրից» նոր երգի տեսահոլովակը։

Խոսքերի հեղինակը Անի Հերունի Սաջյանն է, երաժշտությունը` Վահագ Ռաշի

«Երգը յուրահատուկ տեղ ունի իմ երգացանկում։

Երբ Անին ուղարկեց խոսքերը, միանգամից հասկացա, որ այն երգ է դառնալու, քանի որ այդ ժամանակահատվածում հոգեվիճակս շատ նման էր երգի խոսքերին։ Երևի բոլորի մոտ լինում են պահեր, երբ փորձում ես միայնակ մնալ ու կտրվել աշխարհից` մեկ գավաթ գինու հետ։ Այ, հենց այդպես էլ ստեղծվեց երաժշտությունը, որը տևեց ընդամենը 5-10 րոպե։

Երգը երկար մնաց իմ երգադարակում, երբ մի օր որոշեցի գործիքավորել։ Այն կատարեց Կարեն Արզումանյանը, իսկ երաժշտական մշակումն ու ձայնագրությունը` Սերգեյ Գասպարյանը։ Հոլովակը պատրաստեց Ալենա Տոկմանինան։

Երգի վերնագրի մասին երկար մտածեցի ու ընտրեցի «Գինու համբույրից տարբերակը ... Կարծում եմ՝ իմ լսարանը կհավանի այն և կտեղավորի իր սիրելի երգերի մի գողտրիկ անկյունում»,- երգի ստեղծման մասին է պատմել Վահագ Ռաշը։ 

«Գինու համբույրից»․ Վահագ Ռաշի նոր ստեղծագործությունը