«Այն զգացումը, որ պետք է ապրի յուրաքանչյուր կին՝ մայրության պարգևն է». Անի Քրիստին հայտնել է մայրանալու մասին
05/12/2023 13:04

«Այն զգացումը, որ պետք է ապրի յուրաքանչյուր կին՝ մայրության պարգևն է». Անի Քրիստին հայտնել է մայրանալու մասին

Երգչուհի Անի Քրիստին ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրառում կատարել։ Լուսանկարներում նա հղի է։ 

Երգչուհու ընկերները շնորհավորել են՝ լավ նորության կապակցությամբ և ցանկացել, որ առողջ երեխա լույս աշխարհ գա։ Իսկ Անին բոլորին պատասխանել է, որ երեխան արդեն լույս աշխարհ է եկել, պարզապես ինքն է նորությունը ուշ հանրայնացրել։ 

«Այն զգացումը, որ պետք է ապրի յուրաքանչյուր կին՝ մայրության պարգևն է։ Ձեր սրտի տակ ծաղկող նոր կյանքը թույլ է տալիս տեսնել աշխարհը այլ լույսի ներքո: Դուք փոխվելու եք ընդմիշտ, օրհնվելու եք և պատվելու եք այն քնքշությամբ, որը կարող է տալ միայն երեխան», - գրել է նա։

 

«Այն զգացումը, որ պետք է ապրի յուրաքանչյուր կին՝ մայրության պարգևն է». Անի Քրիստին հայտնել է մայրանալու մասին