.png)
06/12/2023 12:32
Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլ 2024»-ին. այն տեղի կունենա Շվեդիայում
Եվրոպական հեռարձակողների միությունը հրապարակել է «Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթի մասնակից երկրների ցանկը։ Մրցույթին կմասնակցի 37 երկիր, այդ թվում՝ Հայաստանը։
Հիշեցնենք, որ մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին՝ Շվեդիայի Մալմյո քաղաքում։