.jpg)
06/12/2023 11:13
Խաղաղության դարաշրջան ու զոհ. զոհը խաղաղության դարաշրջանի ցուցիչ էր հա՞. Արթուր Խաչատրյան (Տեսանյութ)
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կարծում է, որ Հայաստանը կխուսափի զոհերից, եթե մեր պաշտպանական կարողականությունն ավելի մեծացվի:
«Հայաստանը ճեպընթաց գնացքով խաղաղության խաչմերուկից գնում է դեպի խաղաղության դարաշրջան, բայց մենք երկու օր առաջ ունեցանք զոհ: Խաղաղության դարաշրջան ու զոհ: ՊՆ ծախսերը ՀՆԱ-ի համեմատ նվազում են, հավանաբար, այդ զոհը խաղաղության դարաշրջանի ցուցիչ էր հա՞: Պարզ չէ՞, որ մենք կխուսափենք զոհերից, եթե մեր պաշտպանական կարողականությունն ավելի մեծացնենք», - 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց նա:
Պատգամավորը հայտարարեց, որ «Հայաստան» դաշինքը դեմ է քվեարկելու 2024 թվականի պետական բյուջեի նախագծին: