Պատվոպահակային զինվորին տեսնելով՝ տեսնում են բանակի ուժը (Տեսանյութ)
08/12/2023 13:32

Պատվոպահակային զինվորին տեսնելով՝ տեսնում են բանակի ուժը (Տեսանյութ)

Առանց պատվոպահակային վաշտի մասնակցության չի նշվում կարևոր ոչ մի միջոցառում։ Այդ մասին ասում է ԶՈՒ պատվո պահակային վաշտի հրամանատար, փոխգնդապետ  Սոկրատ Վարդանյանը։

Նա նշում է, որ պատվոպահակային զինվորին տեսնելով՝ օտարերկրյա պատվիրակությունը տեսնում է բանակի ուժը։

Ի դեպ՝ Վարդանյանն ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկն է։

ՀՀ ՊՆ-ից հիշեցնում են, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է 2023 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին։

Մանրամասները՝ ՊՆ-ի տեսանյութում։

Պատվոպահակային զինվորին տեսնելով՝ տեսնում են բանակի ուժը (Տեսանյութ)