«Բացառում ենք Արցախի Հանրապետության քաղաքացիների վերադարձը Ադրբեջանի իրավազորության ներքո․ Արցախի տարածքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի կառավարմանը»․ Արցախի քաղաքական և քաղաքացիական ուժերի ուղերձը

09/12/2023 20:20

«Բացառում ենք Արցախի Հանրապետության քաղաքացիների վերադարձը Ադրբեջանի իրավազորության ներքո․ Արցախի տարածքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի կառավարմանը»․ Արցախի քաղաքական և քաղաքացիական ուժերի ուղերձը


ԱՐՑԱԽԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 120 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ՝ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԱՌԹԻՎ

Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ավելի քան 120 կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, լրատվամիջոցներ ու համայնքների ղեկավարներ ստորագրել են ուղերձ՝ ուղղված միջազգային հանրությանը՝ դեկտեմբերի 10-ի՝ ԱՀ անկախության հանրաքվեի, ԱՀ Սահմանադրության և Մարդու իրավունքների միջազգային օրերի առթիվ: Ուղերձի հասցեատերերն են՝ ՄԱԿ Գլխավոր քարտուղարը, ՄԱԿ Անվտանգության խորհուրդը, ԵԱՀԿ գործող նախագահը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները, Եվրոպայի Խորհուրդը (Գլխավոր քարտուղարը, ԵԽԽՎ նախագահը, Նախարարների խորհրդի նախագահը), Եվրամիության Խորհրդի նախագահը, Եվրոպական Խորհրդարանի նախագահը, ԱՊՀ Գլխավոր քարտուղարը, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը, ՆԱՏՕ Գլխավոր քարտուղարը։

Ուղերձը բաց է հետագա ստորագրության համար, որին կարող են միանալ Արցախի կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, լրատվամիջոցները և համայնքների ղեկավարները: Միանալու ցանկություն ունեցող սուբյեկտները պետք է համապատասխան նամակ ուղարկեն հետևյալ էլհասցեին՝ [email protected]

Ստորագրողների թարմացված ցանկին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ https://docs.google.com/document/d/1us7KJA9cTCxatECkQrB8IovbC3bF1XM7/edit?usp=drive_link&ouid=115133630071759677360&rtpof=true&sd=true

Արցախի Հանրապետության քաղաքական և քաղաքացիական ուժերի ուղերձում ասվում է․

 

ԱՐՑԱԽԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ

ՈՒՂԵՐՁԸ 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ

Հասցեատերեր՝ ՄԱԿ Գլխավոր քարտուղար, ՄԱԿ Անվտանգության խորհուրդ, ԵԱՀԿ գործող նախագահ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ, Եվրոպայի Խորհուրդ (Գլխավոր քարտուղար, ԵԽԽՎ նախագահ, Նախարարների խորհրդի նախագահ), Եվրամիություն Խորհուրդի նախագահ, Եվրոպական Խորհրդարանի նախագահ, ԱՊՀ Գլխավոր քարտուղար, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար, ՆԱՏՕ Գլխավոր քարտուղար։

Ոչ մի ազատ ժողովուրդ չի կարող հրաժարվել իր ինքնիշխան իրավունքներից և ենթարկվել իր համար օտար պետության գերիշխանությանը, առավել ևս մի պետության, որը ղեկավարվում է իր անպատժելիությամբ արբեցած ավտորիտար, կոռումպացված և ռասիստական ​​ռեժիմի կողմից:

Մեր ընդհանուր որոշումը՝ լքել մեր Հայրենիքը՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունը, մեր տները, թողնել Սբ․ Մկրտչի մասունքները, մեր հայկական եկեղեցիներն ու մեր նախնիների գերեզմանները, որոնք մենք պաշտպանել ենք դարեր ի վեր, ապացույց է ողջ աշխարհին, որ Արցախի ժողովրդի համար ազատությունը բարձրագույն արժեք է։ Այս ճարահատ որոշումն ընդունվել է շարունակական ցեղասպանական գործողությունների և մեր գլխին կախված գոյաբանական լուրջ սպառնալիքների պայմաններում։

Մենք կայացրինք այդպիսի որոշում, քանի որ նրանք, ովքեր իրենց համարում են մարդու իրավունքների ու ազատությունների ջատագովներ ու պաշտպաններ, որոշեցին հանուն Հայաստանի ու Ադրբեջանի միջև թվացյալ խաղաղության ձեռքբերման և հանուն իրենց աշխարհաքաղաքական շահերի մերժել սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու և ինքնորոշման մեր իրավունքները։

Մենք հեռացանք, քանի որ միայն այդպես կարող էինք ապահովել մեր անվտանգությունը և պահպանել մեր մարդկային ու ազգային արժանապատվությունն ու մեր գենաֆոնդը, քանի որ միայն այդպես կարող էինք բացահայտել այն մեծ սուտը, որի վրա հիմնված էր հակամարտության միակողմանի և ուժային լուծման քաղաքական գաղափարը, որը ենթադրում էր մեզ և մեր երեխաներին ստիպել հպատակվելու և հավատարմության երդում տալու մեզ ոչնչացնող և ատող վարչակարգին։

Ավելի քան երեք տասնամյակ շարունակ մենք մեր բոլոր ուժերով պաշտպանել ենք մեր երեխաների խաղաղության և ազատ զարգացման իրավունքը: Մենք դիմակայում էինք քաղաքական գործարքներին, որոնցով մերժվում էր սեփական Հայրենիքում ապրելու մեր ինքնիշխան իրավունքը, որը ձեռք է բերվել բազմաթիվ մարդկանց կյանքի գնով, հանուն մեր ազգային արժանապատվության ու ինքնության պահպանման՝ մի քանի սերունդների դարավոր պայքարի ընթացքում ահռելի կորուստների գնով։ Եվ այս պայքարը չի ավարտվել։ Մենք վստահ ենք, որ ճշմարտության և արդարության զորությամբ կվերադարձնենք մեր Հայրենիքը։

Նրանց համար, ովքեր կարծում են, թե աշխարհը կարելի է կառավարել ստով ու բռնությամբ, կրկնում ենք.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խորհրդարանական ճանապարհով հռչակվել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Ադրբեջանական ԽՍՀ Շահումյանի շրջանի օրինական իշխանությունների կողմից, այն բանից հետո, երբ Ադրբեջանի իշխանությունները հայտարարեցին ԽՍՀՄ-ից դուրս գալու որոշման մասին։ ԼՂՀ-ի ձևավորման մասին քաղաքական հռչակագիրը հիմնված էր այն ժամանակ գործող միութենական օրենքի իրավական նորմի և արցախցիների կամարտահայտության վրա, որը դրսևորվել է համաժողովրդական հանրաքվեով։

Մեր ինքնորոշման իրավունքը ճանաչվել է նույնիսկ Խորհրդային Ռուսաստանի և Ադրբեջանի իշխանությունների կողմից 1920 թվականին, հիմք է հանդիսացել 1923 թվականին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ձևավորման համար, ամրագրվել է ԽՍՀՄ սահմանադրությամբ, Ադրբեջանական ԽՍՀ սահմանադրությամբ և «ԼՂԻՄ-ի մասին» Ադր.ԽՍՀ օրենքով, այն պահպանվել է «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» 1990 թ. ապրիլի 3-ի դաշնային օրենքով, ինչպես նաև խարսխված է ՄԱԿ-ի կանոնադրության և 1966 թ. ընդունված Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի վրա։

1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեն հաստատեց, որ ընտրողների բացարձակ մեծամասնությունը պաշտպանել է մեր Հանրապետության անկախությունը հռչակելու որոշումը։ Ցեղասպանական պաշարման և ռազմական ագրեսիայի պայմաններում ժողովրդավարական չափորոշիչներով ընտրված օրինական խորհրդարանը 1992 թվականի հունվարի 6-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակագիրը։ Այս ընտրության համար իրենց կյանքով վճարեցին մեր հազարավոր հայրենակիցները։ 

1992 թվականին ԵԱՀԽ/ԵԱՀԿ բոլոր անդամ - պետությունները ճանաչեցին Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների իրավունքը՝ մասնակցելու ԵԱՀԿ միջազգային համաժողովին, որը  լիազորված է կարգավորելու ղարաբաղյան հակամարտությունը։

Մեր ժողովուրդը 2006 թվականին հանրաքվեով հաստատել է Հանրապետության Սահմանադրությունը, որով սահմանվել է Լեռնային Ղարաբաղի օրինական ներկայացուցիչների ընտրության կարգը և նրանց լիազորությունները, իսկ 2017 թվականի հանրաքվեով ժողովուրդը հաստատել է նոր Սահմանադրությունը։ Այս Սահմանադրությունը եղել և մնում է միակ հիմնարար օրենքը, որով առաջնորդվում և որին ենթարկվում են մեր Հանրապետության քաղաքացիներն իրենց կամքով։

Հետևաբար, մենք՝ Արցախի Հանրապետության քաղաքացիներս, ձգտելով պաշտպանել մեր օրինական իրավունքներն ու մեր Հանրապետության սուբյեկտությունը, պնդում ենք, որ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղը ոչ մի մասնակցություն չի ունեցել ինքնահռչակ Ադրբեջանի Հանրապետության սահմանադրության և իշխանության մարմինների ձևավորման գործում, այլ, ընդհակառակը, հայտարարել է սեփական անկախության մասին։ Սակայն նորաստեղծ Ադրբեջանը չէր թաքցնում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր անհիմն հավակնությունները։

Հենց այսպիսի պայմաններում է միջազգային հանրությունն արձանագրել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ տարաձայնությունների առկայության փաստը՝ ճանաչելով տվյալ տարածքի վիճելիությունը։ Հայաստանն ու Ադրբեջանն այն ժամանակ ԵԱՀԽ/ԵԱՀԿ անդամ-պետություններ են դարձել պայմանով, որ ընդունում են Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցում տարաձայնությունների առկայության փաստը և համաձայնվում են, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը որոշվի ԵԱՀԽ/ԵԱՀԿ հովանու ներքո անցկացվելիք խաղաղության համաժողովում։ Երկու պետություններն էլ հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային պարտավորություն են ստանձնել։

Սակայն, ԵԱՀԽ/ԵԱՀԿ անդամ դառնալով՝ Ադրբեջանն անմիջապես խախտեց վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու իր միջազգային պարտավորությունը։ Պաշտոնական Բաքուն ապօրինի ուժ կիրառեց ԼՂՀ-ի՝ որպես վիճելի տարածքի նկատմամբ, նպատակ ունենալով խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշմանը նվիրված միջազգային համաժողովի անցկացումը։ Ստեղծված իրավիճակում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն օգտվել է ինքնապաշտպանության իր իրավունքից։ 1992-94 թթ. Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիան պարտությամբ պսակվեց այդ երկրի համար ու հանգեցրեց տարածքային զգալի կորուստների։ Կարևոր է ընդգծել, որ ԼՂՀ-ի ու Ադրբեջանի զորքերի շփման գիծը միջազգայնորեն ճանաչվել է։

Այդուհանդերձ, հակամարտության երեք տասնամյակի ընթացքում ոչ մի պետական ​​գործիչ, քաղաքական գործիչ կամ իրավական իշխանության որևէ միջազգային մարմին չի պատասխանել մի պարզ հարցի. ինչու՞ Ադրբեջանը և այլ պետություններ, որոնք իրավական առումով ճանաչել են օրենքի գերակայության սկզբունքին հետևելու պարտավորությունը՝ որպես իրենց պետականության հիմնարար սկզբունք, կարող են չկատարել այս սկզբունքից բխող՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու  պարտավորությունը և ուժի չկիրառման սկզբունքը։

Սույն հանգամանքն Ադրբեջանին թույլ է տվել սեփական քաղաքականության զինանոցում պահպանել բնիկ հայ ժողովրդի բռնի տեղահանման ճանապարհով Լեռնային Ղարաբաղի զավթման ռազմավարությունը։ Այդ երկրի նախահարձակ քաղաքականությունն այդպես էլ միջազգային պատշաճ դատապարտման չի արժանացել։ Միջազգային ակտորները, ի հեճուկս բնակչությունը ցեղասպանությունից պաշտպանելու համար պատասխանատվություն ստանձնելու իրենց միջազգային պարտավորությունների (Responsibility to Protect), ցավոք, պատշաճ ուշադրություն չդարձրին Արցախի բնակչության լրջագույն գոյաբանական սպառնալիքների մասին Արցախի խորհրդարանի 2023 թ. հուլիսի 27-ի ուղերձին և չկանխեցին Ադրբեջանի հանցավոր գործողությունները, ինչի արդյունքում Ադրբեջանը 2023 թ. սեպտեմբերին հերթական ռազմական ագրեսիան ձեռնարկեց ԼՂՀ-ի դեմ և Արցախի բնիկ հայ ազգաբնակչությանն արտաքսեց իր պատմական հայրենիքից։

Հարկ է հիշեցնել, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի զինադադարի կնքումից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն այլևս գոյություն չունի, և որ բոլորը պետք է համակերպվեն Երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքներին։ Ձգտելով նենգափոխել հակամարտության էությունը՝ Ադրբեջանն իր դիվանագիտական բառապաշարի մեջ մտցրեց «Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի զավթման» մասին կեղծ պատումը, որի միջոցով էլ փորձում է խլացնել իր իսկ ագրեսիվ ցեղասպանական քաղաքականության արձագանքները։

Մենք մտադիր չենք փոխելու սեփական Հայրենիքի նկատմամբ մեր սկզբունքները, համոզմունքներն ու իրավունքները՝ ո՛չ ուժի, ո՛չ բնաջնջման սպառնալիքի, ո՛չ աքսորի, ո՛չ էլ որևէ այլ քաղաքական հանգամանքներում։

Ամբողջ քաղաքակիրթ աշխարհն այսօր կանգնած է ընտրության առաջ՝ կամ վերականգնել միջազգային կարգը Լեռնային Ղարաբաղում, հիմնված ինքնորոշման իրավունքի և ժողովուրդների ու մարդու այլ իրավունքների ու ազատությունների վրա, կամ լռելյայն համաձայնվել, որ շրջափակումը, ռազմական ագրեսիան, ցեղասպանությունը և օկուպացիան հակամարտությունների լուծման օրինական միջոցներ են հանդիսանում:

Այսօր բազմաթիվ երկրների առաջնորդներ խոսում են Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի անհրաժեշտության մասին։ Սակայն, մենք գտնում ենք, որ սեփական Հայրենիք մեր ժողովրդի խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձի ու կյանքի համար անհրաժեշտ են հետևյալ անվիճարկելի պայմանները.

Առաջին՝ մենք բացառում ենք Արցախի Հանրապետության քաղաքացիների վերադարձը Ադրբեջանի իրավազորության ներքո։ Ադրբեջանական զինված ուժերը,  ոստիկանությունը և վարչակազմը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն Արցախի Հանրապետության տարածքից, ներառյալ Շահումյանի շրջանը, որտեղ 1992 թ. իրականացված էթնիկ զտման համար Ադրբեջանը լիակատար պատասխանատվություն է կրում։

Երկրորդ՝ Արցախի Հանրապետության ողջ սահմանի երկայնքով պետք է տեղաբաշխվեն ՄԱԿ-ի միջազգային բազմազգ խաղաղապահ ուժեր, և ստեղծվի ապառազմականացված գոտի։

Երրորդ՝ Լաչինի միջանցքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի վերահսկողությանն ու կառավարմանը։

Չորրորդ՝ Արցախի Հանրապետության տարածքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի կառավարմանը՝ բոլոր փախստականների վերադարձի, ժողովրդավարական և իրավական հաստատությունների ստեղծման և տնտեսության վերականգնման համար պայմաններ ապահովելու համար։ Բոլոր փախստականները պետք է ունենան հավասար կարգավիճակ, հավասար իրավունքներ և ենթարկվեն անցումային շրջանի ընդհանուր կանոններին մինչ հանրաքվեն, որը կհաստատի Լեռնային Ղարաբաղի վերջնական քաղաքական կարգավիճակը, որի արդյունքը իրավաբանորեն կճանաչվի բոլոր պետությունների կողմից։

Հինգերորդ՝ պետք է լիովին բացառվի Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների՝ հակամարտության ողջ ընթացքի հետ կապված ցանկացած մեղադրանքով քրեական հետապնդման հնարավորությունը։ Բոլոր ձերբակալված և արդեն դատապարտված հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Մենք պատրաստ ենք ճանաչել միջազգային տրիբունալի իրավասությունը՝ հետաքննելու յուրաքանչյուր ռազմական հանցագործություն, որոնցով մեղսագրվում են մեր քաղաքացիները, սակայն պայմանով, որ այդ տրիբունալը նույնկերպ կքննի բոլոր ռազմական հանցագործությունները, որոնք կատարվել են Ադրբեջանի քաղաքացիների և նրա վարձկանների կողմից։

Մենք պատրաստ ենք ըստ ամենայնի նպաստել հակամարտության խաղաղ լուծմանը, որը հիմնված կլինի ինքնորոշման իրավունքի և ժողովուրդների ու մարդու՝ միջազգայնորեն ճանաչված այլ իրավունքների ու ազատությունների լիակատար հարգման վրա։ 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:27 Շունը կծել է նախարարության բաժնի պետին, վերջինս էլ կրակել է շան վրա Այսօր, 14:17 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հասավ Երևան. Լուսանկարներ Այսօր, 14:07 LIVE. «Սասունցի Դավիթ» կայարանից մեկնարկում է երթ՝ դեպի Հանրապետության հրապարակ Այսօր, 14:01 Ոչ ոք իրավունք չունի կպնելու եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան Այսօր, 13:48 Առաքել արքեպիսկոպոս Քարամյանն իմ ավագ եղբայրն է, իրավունք ունի ամեն ինչ ասելու. Բագրատ Սրբազան Այսօր, 13:37 ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի Այսօր, 13:32 Հայաստանը հասցվել է անվերադարձ վիճակի, եկել է ժամանակը կանգ առնելու. Արշակ Կարապետյան Այսօր, 13:03 Վահե Ղազարյան, եթե որևէ անօրինական հրաման, հրահրում եղավ, առաջին պատասխանատուն Դուք եք լինելու և Ձեր անմիջական ղեկավարը. Սրբազան Այսօր, 12:57 Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է նորածին երեխա Այսօր, 12:48 Հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք դժվարությունների առջև. Վեհափառ Հայրապետի ուղերձը Այսօր, 12:30 Բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից առերևույթ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել Այսօր, 12:27 Վա՜յ այն քաղաքական գործչին, ով հոգով աղանդավոր է, մտքով՝ ծանծաղ, խոսքով՝ վայրահաչ, սրտով՝ վախկոտ, շարժումներով՝ անհավասարակշիռ. Ռուբեն վարդապետ Զարգարյան Այսօր, 12:16 Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ Այսօր, 12:07 Ակցիաների կազմակերպիչներից և մասնակիցներից ակնկալվում է հավաքների ազատության օրենսդրության պահանջների լիարժեք պահպանում. ՔԿ Այսօր, 12:03 Մի՛ վախեցիր, մերժի՛ր սուտը, հավատա՛ և ոտքի՛ կանգնիր. Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան Այսօր, 11:55 Քրեական հետապնդում՝ 16 անձի նկատմամբ, կալանք՝ 9-ի նկատմամբ. ՔԿ-ն ամփոփել է բողոքի ակցիաների ընթացքը Այսօր, 11:51 Խոնարհում՝ մեր բոլոր նահատակների հիշատակին, թող նրանց սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան Այսօր, 11:48 Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի միաբաններն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի Այսօր, 11:44 Մեր երթը լուռ է, շատ ինքնավստահ, շատ օրհնված, շատ Աստծով, շատ հայրենիքով ու շատ հաղթանակով. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 11:40 Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը և դուրս կգան այդ կետերից Այսօր, 11:30 Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ Այսօր, 11:19 Կիրանցի ու Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացի արդյունքներից դժգոհ չեն, ասում են՝ իրենց ակնկալիքներից ավելին են ստացել. ՔՊ-ական Այսօր, 11:06 Հայաստանը զիջման պատրաստակամություն է հայտնել, նույնն ակնկալում ենք Բաքվից. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Այսօր, 11:01 Գևորգ Պապոյանը մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Այսօր, 10:52 Հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից. ՆԳՆ Այսօր, 10:49 Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում պլանային ջրանջատում կլինի Այսօր, 10:44 Ես ասում եմ՝ ներեցեք, տղաներ, ների՛ր ինձ, Շուշի՛. Արշավիր Ղարամյան Այսօր, 10:42 Ճանապարհ փակելը լավ բան չէ, դա Հայաստանի տնտեսության զարգացման դեմ է. Հակոբ Արշակյան Այսօր, 10:37 Վարչապետի խոսնակը հերքում է՝ «Այլևս հնարավոր չէ հանդուրժել Փաշինյանին» գրառման հեղինակն ինքը չէ Այսօր, 10:35 Նիկոլ Փաշինյանը մոտեցել է «Հաղթանակ» զբոսայգի ժամանած վետերաններին Այսօր, 10:27 Բացասական տեսակետ մենակ ես չեմ հայտնել. Կոտայքի թեմի առաջնորդը՝ «Հանուն ճշմարտության» շարժման մասին Այսօր, 10:25 ԱԱԾ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին նախազգուշացրել է Այսօր, 10:17 «Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. Hetq.am Այսօր, 10:06 Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը. Նիկոլ Փաշինյան Այսօր, 09:59 «Հրապարակ». ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու դիմումի թեման Փաշինյանի թիմում չի քննարկվում Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Վարչապետ Փաշինյանն իր ժողովրդից տեղյակ չէ Այսօր, 09:55 «Ժողովուրդ». ՔՊ-ականները հրահանգ են ստացել հավաքը ​փչացնել քարոզչական դաշտում Այսօր, 09:53 «Հրապարակ». Փաշինյանը մոռացե՞լ է, որ վերջին տարիներին որևէ եկեղեցական տոնի ինքն ու իր իշխանության ներկայացուցիչները չեն մասնակցում Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Իրավապահ համակարգում ուշագրավ վերադասավորումներ են Այսօր, 09:44 «Հրապարակ». ՔՊ ներքին «չաթով» զգուշացվել է՝ ցինիկ, շարժումը ծաղրող, վիրավորական գրառումներ չանել Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Գերիների մասով Փաշինյանի «սայլը տեղից չի շարժվել» Այսօր, 09:40 «Հրապարակ». Պաշտոնական արարողակարգը շուտ են սկսում, որ տհաճ անակնկալներ քաղաքացիները չմատուցեն Այսօր, 09:38 «Ժողովուրդ». Փաշինյանի օրոք Հայաստանում դպրոցներ են փակվում, լուծարվում, շենքերը՝ վաճառվում Այսօր, 09:32 Մեր եռատոնը վերստին եռագույնով կտոնենք, կվերականգնենք հայոց բանակի փառավոր անցյալը, եթե մեզնից յուրաքանչյուրն հաղթի իր ներսի անտարբերությանը․ Սերժ Սարգսյան Այսօր, 00:08 Պետք է լավատես լինել. Պեսկովը՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա դժվարությունների մասին Այսօր, 00:02 «Ռեկորդային ցուցանիշ է»․ Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 7 միլիարդ դոլարը 08/05/2024 23:55 Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հաջողությամբ զարգանում են․ Պուտին 08/05/2024 23:44 Փաշինյանը Պուտինին առաջարկեց քննարկել տարածաշրջանային հարցեր, ասաց, որ ուրախ է տեսնել նրան 08/05/2024 23:43 Մեր հաղթանակներն ուրացածների դավաճանական ընթացքը կասեցնելու ռեալ հնարավորություն ունենք․ Մեկնակը տրվելու է հենց մայիսի 9-ին․ Նարեկ Սամսոնյան 08/05/2024 23:29 Ի՞նչ են կերել Պուտինը, Փաշինյանն ու ԵԱՏՄ նիստի մյուս մասնակիցները՝ Կրեմլում․ Մենյուն հայտնի է 08/05/2024 23:13 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Զառա Մարգարյանն ու Սուրեն Սուրենյանցն են 08/05/2024 23:03 Բազմաթիվ փաստաբաններ հանձն են առել «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների մասնակիցների իրավունքների պաշտպանությունը 08/05/2024 22:45 Արցախը մեր հայրենիքն է, մեր տունն է, Հայոց հարցի անբաժանելի մասն է․ Եվ այո՛, մենք պիտի վերադառնանք Արցախ․ Բագրատ Սրբազան 08/05/2024 22:21 Մեկ նպատակ ունենք՝ հասնելու Ճշմարտության հաղթանակին․ Բագրատ Սրբազան 08/05/2024 21:56 Նիկոլի բերած խավարի դեմ պայքարի միջոցը լույսն է, որն այս օրերին բերում է հենց Եկեղեցու սպասավորը․ Սամվել Նիկոյան 08/05/2024 21:45 ՔՊ-ականներ, ձեր մեջ հայ կա՞․ Քաղաքացին իշխանական կուսակցությանը խոսք ուղղեց 08/05/2024 21:28 Տեսնում եմ բարոյական զարթոնք, այն ինձ շատ ուրախացնում է․ Ալլա Լևոնյան 08/05/2024 21:08 Վրաստանի հայկական համայնքը ողջունում է Վիրահայոց թեմի հայտարարությունը և միանում համազգային շարժմանը 08/05/2024 20:54 Ինչու՞ են պետական համակարգում աշխատողներին սպառնում, որ վաղվա հավաքին չմիանան 08/05/2024 20:38 Աստված է մեր Տերը․ Ամեն մարդ պատասխան կտա իր արածի ու չարածի համար․ Արշակ Սրբազան 08/05/2024 20:33 Մոլդովայի ընդդիմությունը հայտարարել է, որ երկրի ապագան տեսնում է ԵԱՏՄ-ում 08/05/2024 20:22 Հայաստանը շահագրգռված է շարունակելու սերտ համագործակցությունը ԵԱՏՄ բոլոր երկրների հետ․ Փաշինյան 08/05/2024 20:12 ԵԱՏՄ-ի էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկայի ձևավորման գործընթացը չի կարող անվերջ շարունակվել․ Փաշինյան 08/05/2024 20:00 Արցախցիները միացան համազգային շարժմանը 08/05/2024 19:43 Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի․ Էրդողան 08/05/2024 19:40 LIVE․ Ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը 08/05/2024 19:28 Վահագն Խաչատուրյանը Սիլիկոնյան հովտում էր 08/05/2024 19:19 Հովհաննես Ազոյանը զայրացել է 08/05/2024 19:07 ԱՄՆ դեսպանը խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ է հանդիպել 08/05/2024 18:56 Ձեզ հետ եմ, իմ պատվախնդիր և վերածնվող հայրենակիցներ․ Բագրատ Սրբազանի բարձրացրած Սուրբ Խաչի զորությունը բոլորիս պահապան և ուղենիշ լինի 08/05/2024 18:47 Հարյուրավոր երիտասարդներ միացան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին (Տեսանյութ) 08/05/2024 18:38 Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ 08/05/2024 18:29 Վիրահայոց թեմն իր զորակցությունն է հայտնում «Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժմանը և Բագրատ Սրբազանին 08/05/2024 18:15 Հայտարարություններ են փոխանցվել 7 միջազգային կառույցների և դեսպանատների` Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասին 08/05/2024 18:05 Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել 08/05/2024 17:53 Բագրատ Սրբազանը գնահատանքի խոսք հղեց Սփյուռքին ու հորդորեց միասնական լինել (Տեսանյութ) 08/05/2024 17:37 ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար 08/05/2024 17:20 «Չե՛նք խոնարհվելու․ Վերագտնելու ենք մեզ և քայլենք հպարտ»․ Գուրգեն Մելիքյանը միացավ Շարժման քայլերթին (Տեսանյութ) 08/05/2024 17:05 Իրանի Հայ Դատի գրասենյակը իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 08/05/2024 16:51 Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ իր հավատացյալ աշխարհասփյուռ զավակներով․ Մայր Աթոռ 08/05/2024 16:38 ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 780 անձ օգտվում է մասնագիտական ուսուցման և աշխատանքով ապահովման պետական աջակցության ծրագրից 08/05/2024 16:32 Տավուշյան շարժմանն է միացել նաև «Էջմիածին դաշինքը» 08/05/2024 16:24 Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես կգա Երևանում 08/05/2024 16:10 Արենիում նոր հանրակրթական դպրոց կկառուցվի 08/05/2024 16:06 Արմավիրում «BMW»-ն գլորվել է ձորը. կան վիրավորներ 08/05/2024 16:00 Հրդեհ՝ Աբովյան փողոցում 08/05/2024 15:52 ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կայանալիք համազգային հանրահավաքին 08/05/2024 15:39 Վիվա-ՄՏՍ. տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքի արդիականացման նպատակով 08/05/2024 15:30 Ռուսաստանի և Վրաստանի սահմանին 600 բեռնատարներից բաղկացած հերթ է գոյացել 08/05/2024 15:16 Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները 08/05/2024 15:08 LIVE. Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի առաջնորդությամբ երթ՝ դեպի Աբովյան 08/05/2024 15:03 Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք. Դավիթ Անանյան 08/05/2024 14:58 ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշին տհաճություն պատճառելու» համար. Փաստաբան 08/05/2024 14:48 Հրաձգության ֆեդերացիայի ներկայացուցիչները ծանոթացել են առաջնության անցկացման առաջարկվող պայմաններին 08/05/2024 14:40 Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա 08/05/2024 14:36 Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը 08/05/2024 14:27 ԵՊՀ և Բրյուսովի անվան համալսարանի 200-ից ավելի ուսանողներ հայտնեցին, որ միանում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 08/05/2024 14:24 ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի և Կանզասի պետհամալսարանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ներքին գործերի նախարարություն 08/05/2024 14:20 Պաշտպան Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել Է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) խորհրդի լիագումար նիստին 08/05/2024 14:17 Լեռնային մարզերում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -2 աստիճան ցուրտ

Տվյալ բաժնի վերջին նյութերը