Ինչ է արվում Հայաստանում առողջության ապահովագրության ներդրման  ուղղությամբ
12/12/2023 21:04

Ինչ է արվում Հայաստանում առողջության ապահովագրության ներդրման ուղղությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են Հայաստանում առողջության ապահովագրության ներդրման աշխատանքների ընթացքը և առաջարկվող օրենսդրական լուծումները, հայտնում են կառավարությունից։

Հաղորդագրությունում նշված է․

«Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է նախորդ քննարկումների հիման վրա հայեցակարգի նախագծում կատարված փոփոխությունները, համակարգի ներդրման համար անհրաժեշտ միջոցառումները, դրանց իրականացման ժամկետներն ու ակնկալվող արդյունքները:

Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակության արդյունքում վարչապետը հանձնարարել է ներկայացված դիտարկումների և առաջարկությունների հիման վրա շարունակել աշխատանքային քննարկումները և լավարկել հայեցակարգի նախագիծը համակարգի հաջող ներդրման նպատակով»:

 

Ինչ է արվում Հայաստանում առողջության ապահովագրության ներդրման ուղղությամբ