Եթե մեզ ձուկ անհրաժեշտ լինի՝ մենք կարող ենք այլ տեղից ձեռք բերել, եթե ջուր անհրաժեշտ լինի` չենք կարող. Փաշինյանը՝ ձկնաբուծարանների խնդրի մասին

12/12/2023 11:37

Եթե մեզ ձուկ անհրաժեշտ լինի՝ մենք կարող ենք այլ տեղից ձեռք բերել, եթե ջուր անհրաժեշտ լինի` չենք կարող. Փաշինյանը՝ ձկնաբուծարանների խնդրի մասին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 11-ին այցելել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, այլ պաշտոնատար անձինք:

Զեկույցներով հանդես են եկել Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալները:

Վարչապետին զեկուցվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 4120 հա անտառածածկ տարածքներում առաջին անգամ իրականացվել են վնասատուների և հիվանդությունների դեմ ավիացիոն-կենսաբանական պայքարի աշխատանքներ (նախկինում դրանք կատարվել են քիմիական նյութերի միջոցով)։

Ազդակիր համայնքներում իրականացվել են բնապահպանական ծրագրեր՝ նախատեսվածի  38,8%-ի չափով։ Իրականացվել են 226 հա անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ։ Հիմնադրվել է 8 հա տնկարան, աճեցվել են փակ արմատային համակարգով 250․000 հատ տնկանյութ։

Ներկայացվել է ԲՀՊՏ ՊՈԱԿ-ների ֆինանսական մուտքերը, այդ թվում՝ պետական բյուջեից, ձեռնարկատիրական գործունեությունից, դոնորներից և այլն։ Նշվել են ձեռնարկատիրական գործունեության ուղղությամբ իրականացված քայլերը, մասնավորապես, վարձակալական մեկնարկային նոր գները՝ մոտարկված շուկայականին, «Դիլիջան», «Սևան», «Արփի լիճ» ազգային պարկերի ռեկրեացիոն գոտու հողամասերի վարձակալությունները, վարձակալության պայմանագրերի նոր չափորոշիչները՝ համապատասխանեցում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին, նոր «Սևան» ազգային պարկի 4 հանրային լողափերի ստեղծման, դրանց շահագործման նպատակով մրցույթների կազմակերպման, Նորաշենի արգելոցի և արգելավայրի մուտքի-ելքի կանոնակարգավորման, էկոզբոսաշրջություն՝ նոր երթուղիներ և եղած երթուղիների բարեկարգման ուղղությամբ իրականցված աշխատանքները։ Վարչապետը հանձնարարականներ է տվել ազգային պարկերի, հանրային լողափերի գործունեության ու արդյունավետ կառավարման վերաբերյալ:

Վերջինիս վերաբերյալ վարչապետն ընդգծել է. «Ես ուզում եմ հստակ արձանագրենք՝ այնտեղ, որտեղ զարգացման դինամիկա չկա, որն արտահայտվում է ոչ պետական եկամուտներից, տնօրենները չեն կարող շարունակել իրենց աշխատանքը: Սա հստակ գիծ է: Եթե չկա եկամուտ՝ ուրեմն չի կառավարվում ընկերությունը: Դրանք հազարավոր հեկտարներով տարածքներ են և մենք, իհարկե, կառավարում ասելով նկատի ունենք, այսպես ասած, պրոբնապահպանական կառավարումը: Նկատի չունենք, որ պետք է հողեր օտարեն, ծառերը կտրեն, կենդանիների կոտորած անեն այնքան, որ եկամուտներն աճի: Դա տնտեսություն է:

Ընդհանրապես, մեր մոտեցումները հետևյալն են. ամեն ինչի հիմքում պետք է լինի տնտեսական տրամաբանությունը, որովհետև դա է զարգացումը: Սա նշանակում է՝ դնել զարգացման տրամաբանություն, կոնսերվացման տրամաբանություններից պետք է դուրս գալ: Մենք պետք է անընդհատ աճ ունենանք և սա կարևոր տրամաբանություն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել են աշխատանքներ ըստ հետևյալ ոլորտների՝ հիդրոօդերևութաբանական ծառայություններ, շրջակա միջավայրի մոնիթորինգ և տեղեկատվության ապահովում, անտառային պետական մոնիթորինգի իրականացում։ Ձեռք է բերվել 20 ավտոմատ օդերևութաբանական կայան, որից 9-ը՝ պետական բյուջեից հատկացված միջոցներով։ Դրանցից 5-ը տեղադրվել է Սևանա լճի ավազանում, 2 կայանում տեղադրվել են նաև ջրի մակերևույթից գոլորշիացման դիտարկման տպիչներ։

ՀՀ պետական բյուջեից գումար կհատկացվի օդի մոնիթորինգի ավտոմատ 2 կայանի ձեռքբերման նպատակով։ Կայանները կտեղադրվեն Երևան քաղաքում, ինչը հնարավորություն կտա իրականացնել իրական ժամանակում տվյալների հավաքագրում և վերլուծություն, բարձրացնել տվյալների ճշգրտությունը և հուսալիությունը։

«Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ի Գյումրու «Շիրակ» օդանավակայանում շահագործվող օդերևութաբանական համակարգերն ամբողջությամբ, իսկ «Զվարթնոց»  օդանավակայանում մասնակի, փոխարինվել են նորերով և տեղադրվել են վերջին սերնդի օդերևութաբանական կայաններ։ «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում շահագործման են հանձնվել ամպրոպ տեղորոշիչ տվիչներ։ «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում ներդրվել է նոր MESSIR-SADIS համակարգ։ «Շիրակ» միջազգային օդանավակայանի թռիչքադաշտում անցկացվել է շուրջ 3000 մետր օպտիկամանրաթելային կապուղի, եղանակի կանխատեսումների արդարացվելիության գործակիցը կազմել  է 91.8%, համակարգի վերազինման և վերանորոգման կապիտալ ծախսերը կազմել են շուրջ  160 մլն դրամ, համակարգի վերազինման և վերանորոգման կապիտալ ծախսերը կազմել են շուրջ  160 մլն դրամ, սպասարկվել է 20509 ավիաթռիչք, որից «Զվարթնոց»-ում` 20216,   «Շիրակ»-ում` 272 և «Սյունիք» օդանավակայանում` 21 ավիաթռիչք։ Ընկերության կառավարման արդյունավետությունը բարձրացնելու արդյունքում շահույթն ավելացել է շուրջ 105 %-ով։

Տրվել են բուսական և կենդանական օբյեկտների թույլատվություններ, պայմանագրեր, լիցենզիաներ, ընդհանուր թվով  4634 հատ, բնօգտագործման վճարը կազմել է 90,3 մլն դրամ, պետ․ տուրքը՝ 4,07 մլն դրամ։ Տրամադրվել է 1018 թափոնների և մթնոլորտ արտանետումների թույլատվական փաստաթուղթ։ 2024 թվականի հունվարի երրորդ տասնօրյակից բոլոր թույլատվական փաստաթղթերի ստացումը կթվայնացվի։

Նշվել է, որ հանրապետությունում հաստատված է 233 բնության հուշարձան, որից 32-ը՝ անձնագրավորված: Իրականացվում են տեղադիրքի ճշգրտման, ներկա վիճակի գնահատման և գույքագրման աշխատանքներ։

Խոսելով բնության հուշարձանների պահպանության վերաբերյալ՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ի վերջո, մեր որոշումների կայացման հիմքում պետք է լինի Հայաստանի տնտեսական զարգացման շահը: Այսինքն, բոլոր տեղերում, որտեղ կարող ենք տնտեսական զարգացում և տնտեսական աճ գեներացնել, չմոռանալով միջազգային չափանիշներին համապատասխանեցնելն ու մեր էկոմիջավայրում շարունակական ներդրումներ ապահովելը, պետք է գնանք այդ լուծումներին: Որովհետև դա շղթայական խնդիր է, կապված է տնտեսական ակտիվության և աղքատության հաղթահարման հետ և այսպես շարունակ: Երբ մշակութային կամ պատմական հուշարձաններն ավիրվում են, ոչ ոք դրա մասին առանձնապես չի անհանգստանում: Երբ մեկը հայտնվում է այդ հուշարձանի կողքին՝ ամբողջ Հայաստանը «հարձակվում» է, թե այս ի՞նչ եք անում: Եթե մենք միջոցներ չձեռնարկենք՝ այդ հուշարձանները գիտության համար պահպանել հնարավոր չի լինելու, որովհետև վերանալու են: Հուշարձանը հուշարձան է՝ մարդու հետ հարաբերությունների մեջ, այսինքն, եթե չկա մարդ՝ հուշարձանը հուշարձան չէ: Հուշարձանը մարդով է հուշարձան: Այն բոլոր դեպքերում, երբ մենք հուշարձանն ընկալում ենք մի տեղ, որտեղ ոչ մի մարդ պետք է մոտ չգա և մարդը հաղորդակցության մեջ պետք է չլինի՝ մենք ոչնչացնում ենք այդ հուշարձանը»:

Քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սևանա լճի էկոհամակարգի, «Սևան» ազգային պարկի կառավարման  նոր պլանի մշակման, բնության հատուկ պահպանվող տարածքների ֆինանսական մուտքերի հետ կապված հարցերին: Ներկայացվել են նաև Սևանա լճի հիմնախնդիրների կարգավորման միջոցառումները։ Լիճ է բաց թողնվել Գեղարքունի իշխանի 231,732 հատ մանրաձուկ։ Սահմանվել է սիգի արդյունաբերական որսի չափաքանակը՝ 600 տոննա, կնքվել է 15 պայմանագիր։ Լճից դուրս է բերվել 919 խեցգետնորսիչ, լիճ է վերադարձվել 638 խեցգետին։ Երկարաձգվել է սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը, խստացվել է սիգի ապօրինի որսի քրեական և վարչական պատասխանատվությունը։

Անդրադառնալով Սևանա լճից ապօրինի ձկնորսության դեմ պայքարի աշխատանքներին՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Շրջակա միջավայրի նախարարության և ՆԳՆ-ի ջրային պարեկային ծառայության սերտ համագործակցությունը: «Այստեղ շատ կարևոր եմ համարում մարդկանց հետ խոսելը, հաղորդակցությունը, որ իրենք հասկանան մեր մոտիվացիաները՝ մենք ինչ ենք անում, ինչի համար ենք անում և գործընթացի վերջնական շահառուն ով է: Մարդիկ պետք է հասկանան, որ հենց իրենք են գործընթացի վերջնական շահառուն և մյուս կողմից էլ պետք է ամեն ինչ արվի օրինական ճանապարհով»,- ասել է վարչապետը:

Ձկնաբուծարանների գործունեության նոր կարգի ներդրման հետ կապված վարչապետը շեշտել է. «Ակնհայտ է, որ մենք պետք է հետևողական լինենք, չենք կարող մեր քաղաքականությունները հետ ու առաջ անել, մենք պետք է գնանք առաջ: Դա էլ է հարց՝ մենք որքան ջուր ենք վատնում՝ որքան ձուկ արտադրելու համար, և այդ բալանսն ինչ արժե: Մեկ այլ բան ասեմ. եթե մեզ ձուկ անհրաժեշտ լինի՝ մենք կարող ենք այլ տեղից ձեռք բերել, բայց եթե մեզ ջուր անհրաժեշտ լինի, մենք չենք կարող այլ տեղից այն բերել: Եվ սա ազգային անվտանգության հարց է»:         

Անդրադառնալով իրականացված ծրագրերին՝ պատասխանատուները զեկուցել են, որ Կառավարության 2021-2026թթ․ գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակում իրականացվել է ոլորտի 60 միջոցառում։ Պետական բյուջեով իրականացվել է 6 ծրագիր և 42 միջոցառում։

Ընդունվել է  ոլորտային 21 օրենք, 34 կառավարության որոշում,  վարչապետի 3 որոշում, 39 գերատեսչական ակտ։ Շրջանառության մեջ են գտնվում ևս 17 օրենքի և 22 կառավարության որոշման նախագծեր։

Մասնավորապես, ընդունվել են՝«Էկոպարեկային ծառայության մասին»  օրենքը, որն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» նոր օրենքը և համապատասխան ենթաօրենսդրական ակտերը, «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը։

Ընթացիկ տարում մշակվել են առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման, կնքման և շահագործման կարգերը՝ փորձարկվել է ջրաչափիչ սարքերի հարթակը՝ 2024թ. հունվարի 1-ից սահմանված օրենսդրական պահանջն ապահովելու համար: Ըստ ջրառի կետերի շուրջ 5000 տեղադրման ենթակա ջրաչափիչ սարքերից ներկայումս ընդհանուր առմամբ տեղադրվել և կնքվել է 520-ը, որից 210-ը՝ հաշվետու տարում: Ջրային օրենսգիրքը լրացվել է փակ շրջանառու համակարգ հասկացությամբ և լիազորվել է կառավարությանը մշակել կարգ,  մշակվել է փակ շրջանառու համակարգի ներդրման կարգը։ Նշվել է, որ բոլոր կարգավորումների վերաբերյալ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը տեղադրման պահանջի մասին ծանուցվել են բոլոր ջրօգտագործողները (շուրջ 748)։

2023-ի մայիսից՝ 1 տարի ժամկետով, մեկնարկել են ջրային պետական կադաստրի թարմացման և վերազինման աշխատանքները։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:37 Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան Այսօր, 19:57 Բլինքենի հետ հեռախոսազրույցում Փաշինյանը դրական է արտահայտվել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ Այսօր, 19:53 Տեղեկություններ ենք ստացել, որ ադրբեջանցիները Ոսկեպարի հատվածում առաջխաղացում են ունեցել. Գառնիկ Դանիելյան Այսօր, 18:34 Փաշինյանը կնոջ հետ ներկա է գտնվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին Այսօր, 17:48 «Որդիների կանչ» ՀԿ–ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր, 17:41 Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը և ևս 2 տավուշցի կալանավորեցին Այսօր, 16:20 Արարատ Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները Այսօր, 16:16 Սյունիքում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարի հանգամանքները պարզվում են. վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Այսօր, 15:53 Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել. կան տուժածներ Այսօր, 14:34 Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար Այսօր, 13:49 Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը. Տեսանյութ Այսօր, 13:37 Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. Թյուրքագետը քարտեզ է հրապարակել Այսօր, 13:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախսուդյանին, մեղադրանք է առաջադրվել. Փաստաբան Այսօր, 11:57 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:23 Իրանի գլխավոր հյուպատոսը և Սյունիքի մարզպետը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին Այսօր, 11:16 Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը Այսօր, 10:24 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. Սպուտնիկ Արմենիա Այսօր, 09:51 Սյունիքում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելացել է. կա 5 զոհ, 9 վիրավոր Այսօր, 09:41 Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին Այսօր, 09:24 Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան 27/04/2024 22:51 Իմ լիակատար սատարումն եմ հայտնում հայրենազրկման դեմ պայքարող տավուշցիներին․ Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին և սահմանագծի նրա տեղը պատմության մեջ․ Արմեն Աշոտյան 27/04/2024 22:38 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանն են 27/04/2024 22:25 Դավաճանական ռեժիմի պարագլուխն այս նոր ձևավորվող ցասման ալիքի արդյունքում պետք է դուրս վռնդվի իշխանությունից և իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Նարեկ Սամսոնյան 27/04/2024 22:09 Զգուշացում՝ այսպես շարունակվելու դեպքում սահմանային սյուներ կտեղադրվեն նաև Երևանում (Լուսանկարներ) 27/04/2024 21:57 «Սրբազանն ասաց ամեն ինչ»․ Երգիչ Արման Հովհաննիսյան 27/04/2024 21:48 Սյունիքում ավտոբուսը ձորն ընկնելու հետևանքով զոհերը 4-ն են․ ՆԳՆ ՓԾ նոր տվյալներ է հայտնել 27/04/2024 21:31 Հայ ժողովրդի արդար սպասումն է՝ համապատասխան գնահատական նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթմանը, էթնիկ զտումներին․ Վեհափառ Հայրապետը՝ բրազիլական ԶԼՄ-ներին 27/04/2024 21:05 Թե´ Արևմուտքից, թե´ Ռուսաստանից հնչող արգումենտն է՝ երկրի ղեկավարը Նիկոլն է, մեզնից ի՞նչ եք ուզում․ Ազնիվ չէ, Նիկոլի վարչապետության մեջ երկու բևեռներն էլ մատնահետքեր են թողել 27/04/2024 20:52 Հայոց Հայրապետն ու Դիվանագետների համահայկական խորհրդի անդամները հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու հայ ժողովրդի արդար իրավունքների պաշտպանության հարցն են քննարկել 27/04/2024 20:36 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 27/04/2024 20:17 «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ Տավուշի համար բողոքի ձայն բարձրացրած երիտասարդներն Օպերայում ընթացող միջոցառման ժամանակ բեմ բարձրացան՝ պաստառներով (Տեսանյութ) 27/04/2024 20:00 «Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմնից»․ ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների գործողությունների մասին 27/04/2024 19:46 «Դեռ ժամանակ ունեք հրաժարվելու քաղաքական մեծամասնության մահակը լինելու անպատիվ դերից»․ Աբրահամյանն՝ ի պատասխան ոստիկանության՝ քիչ առաջվա հայտարարության 27/04/2024 19:28 Հիշու՞մ եք՝ Թանկյանը «հեղափոխությանը» նվիրված ֆիլմ էր պատրաստել, որն այդպես էլ հասարակությունը չդիտեց․ Այ, հիմա ցուցադրելու ճիշտ ժամանակն է, հիշողության թարմացումը կարևոր էներգիա կտա․ Աշոտյան 27/04/2024 19:17 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք հայ․ Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ) 27/04/2024 19:09 Իրանական ավտոբուսը Սյունիքում ընկել է ձորը, զոհեր ու վիրավորներ կան 27/04/2024 18:59 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 27/04/2024 18:43 Եկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին․ Արմեն Աշոտյան 27/04/2024 18:24 Միրզոյանը Կատար է մեկնում 27/04/2024 18:09 ՆԳՆ-ից պնդում են․ «Ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր, իրավաչափ գործիքակազմի օգտագործմամբ է խնդիրներ լուծում» 27/04/2024 17:57 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին (Տեսանյութ) 27/04/2024 17:44 Պայքարը խաղաղ բնույթ է կրում և անպայման խաղաղ կերպով էլ՝ օրենքի շրջանակներում հասնելու է իր նպատակին․ Պետրոսյան 27/04/2024 17:31 «Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն 27/04/2024 17:18 Մեկ անձի «շնորհիվ» մեր տղաների արյամբ ազատագրված Արցախը անցավ Ադրբեջանին, և նույնը շարունակվում է Տավուշում․ Պետք է համախմբվել․ Արցախի թեմի առաջնորդ 27/04/2024 16:56 «Դուք լռում եք ու հաշտվում՝ տեսնելով խոշտանգվող Հայրենիքը, անարգվող Հայոց Դրոշը»․ Գալստյանը դիմել է «Երկրապահներին» 27/04/2024 16:35 «Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի՛ կանգնեք»․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 27/04/2024 16:16 Մենք՝ հայերս, երբեք չենք մոռանա հայ ժողովրդի Հերոս՝ եզդի Քյարամ Սլոյանի սխրանքը 27/04/2024 16:05 Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված․ Առանց Հայրենիք՝ պետություն չկա․ Շարմազանով 27/04/2024 15:56 Որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ զինված ուժերը՝ փորձելով տարածել բանակի հեղինակությանը, կարգապահությանն ու մարտունակությանը վնասող ապատեղեկատվություն. ՊՆ 27/04/2024 15:48 Սյունիքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 27/04/2024 15:30 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 27/04/2024 15:10 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 27/04/2024 14:49 Մի բան է՝ ինչ եք խոսում, լրիվ այլ բան, թե ինչ եք անում․ Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին 27/04/2024 14:44 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում․ Լուսանկարներ 27/04/2024 14:25 Մեր կյանքը կտրուկ փոխվելու է. դա լինելու է մի քանի ամսվա ընթացքում (Տեսանյութ) 27/04/2024 14:11 Օկուպացված Շուշիում ականի պայթյուն է եղել․ ադրբեջանցի է տուժել 27/04/2024 14:01 Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ 27/04/2024 13:55 «Ոտքի՛, քանի քեզ էլ չի հանձնել»․ Երևանի տարբեր հատվածներում պաստառներ են հայտնվել (Տեսանյութ) 27/04/2024 13:45 Տղամարդն ինքնասպանություն գործելու նպատակով՝ 4-րդ հարկի իր բնակարանից ցած է նետվել 27/04/2024 13:40 Մոսկվան չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները 27/04/2024 13:27 Կիրանցում երեկ ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 27/04/2024 13:15 Սա իմ հոգևոր տարածքն է, և որևէ մեկը, ով էլ ուզում է լինի աստիճանով, իրավունք չունի սպառնալիքով խոսելու և ոտնակոխ անելու իմ ժողովրդին. Բագրատ Սրբազան 27/04/2024 13:02 Կիրանցում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում 27/04/2024 12:57 Զինվորականները ճնշման տակ են այդ ամենն ասել․ Մախսուդյանը՝ ՔԿ-ի տեսանյութի մասին 27/04/2024 12:39 Այսօր ՌԴ նախագահի հետ կապված նման ռիսկ չկա․ Բալայանը՝ ՀՀ-ում Պուտինին ձերբակալելու մասին 27/04/2024 12:32 Երեկ գիշեր մգեցված ապակիներով մեքենայով անհայտ ինքնությամբ մարդիկ գաղտագողի մուտք են գործել այն հատվածները, որոնք իբր պետք է հանձնվեն. Սրբազան 27/04/2024 12:29 Դասընթացավարների դասընթաց՝ VOLFIRE ծրագրի շրջանակում. վերապատրաստվում են փրկարար ծառայողները 27/04/2024 12:28 Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին. Արսեն Բաբայան 27/04/2024 12:24 Իմ պայքարը հայրենիքի համար է, եթե պետք է Հայաստանը կորցնենք, փախստական դառնանք, էլ ինչի՞ց պիտի վախենանք 27/04/2024 12:17 «Հայրենիքը պետությունն է. սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ». Նիկոլ Փաշինյանը՝ բանախոս 27/04/2024 12:13 ՀՀ-ն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի՝ ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս․ Ոսկանյան 27/04/2024 12:03 Կիևյան կամրջի վրա կանխվել է օտարերկրյա քաղաքացու ինքնասպանությունը 27/04/2024 11:41 Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը 27/04/2024 11:23 Արևմուտքից դոլարներ ստացող քարոզիչների տերերը հասկացել են՝ Փաշինյանը տապալվել է. փոխարինել է պետք (Տեսանյութ) 27/04/2024 11:10 Տավուշի ապօրինի հանձնման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո 27/04/2024 11:03 Իշխանությունը, որը 2018-ին փառաբանում էր որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին 27/04/2024 10:35 Դու մտածել ես ոչ թե պետության, այլ սեփական անվտանգության մասին, անհապաղ պետք է հեռանաս. Դավիթ Անանյանը՝ Փաշինյանին 27/04/2024 10:33 Կիրանց գնացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. Զինվորականներ (Տեսանյութ) 27/04/2024 10:22 Գլխավոր դատախազի հրավերով՝ եվրոպական շուրջ տասը պետություններից և միջազգային կազմակերպություններից Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան 27/04/2024 10:20 «Ժողովուրդ». Պաշտոնի ստանձնման հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է գործել 27/04/2024 10:18 «Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը 27/04/2024 10:16 «Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից 27/04/2024 10:14 «Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների»՝ Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնել 27/04/2024 10:10 «Փաստ». Փաշինյանի իշխանության միակ հենարանը մնացել են ոստիկանական մահակներն ու կարմրասև բերետները 27/04/2024 10:08 «Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից 27/04/2024 10:01 «Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել՝ փորձելով գյուղացիների «գլուխները լվանալ», որ չմիանան պայքարին 27/04/2024 09:59 «Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» 27/04/2024 09:58 «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի կինը միաժամանակ երկու պետական հիմնարկում է աշխատում. ո՞րն է առավել նախընտրում 27/04/2024 09:56 «Քաղաքացու օրն է», «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին․ 2018-ից սկսած՝ ձեր կյանքի յուրաքանչյուր օր միայն տոն է․ Մխիթարյան 27/04/2024 09:49 Հայոց եկեղեցու սրբազան հայրերը մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից․ Թաթոյանը՝ տավուշյան իրավիճակի մասին 27/04/2024 09:44 «Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից 27/04/2024 09:30 Ազատ, ինքնիշխան, անվտանգ, երջանիկ պետություն ունենալու ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի. Նիկոլ Փաշինյան 27/04/2024 01:08 «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»․ ՊՆ-ն՝ Տավուշի համար պայքարին միացած պայմանագրային զինծառայողների մասին 27/04/2024 00:43 Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի կիրառման հետևանքով բուժկենտրոն են տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան 27/04/2024 00:36 Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է երկու օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոց 27/04/2024 00:30 Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին 27/04/2024 00:05 Բագրատ Սրբազանը տեսակցել է Իջևանի ԲԿ տեղափոխված 2 ոստիկաններին, որոնք վիրավորում էին ստացել ոստիկանության կողմից Կիրանցում լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով 26/04/2024 23:45 Պայմանագրային 20 զինծառայողներ միացան տավուշցիների պայքարին (Տեսանյութ) 26/04/2024 23:25 «Դիմ-շաշկան գցել են ժողովրդի մեջ»․ Կիրանցում ոստիկանները բնակիչների հետ բախման ժամանակ լուսաձայնային նռնակ են կիրառել (Տեսանյութ) 26/04/2024 22:44 Կարդիոգեն շոկ․ Ինչ անել

Տվյալ բաժնի վերջին նյութերը