«Ինտեր»-ը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի և  Լաուտարո Մարտինեսի հետ
16/12/2023 19:09

«Ինտեր»-ը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի և Լաուտարո Մարտինեսի հետ

«Ինտերի» մարզական տնօրեն Պիերո Աուսիլիոն պատասխանել է հարցին, թե միլանյան ակումբը նախատեսո՞ւմ է ուժեղացնել հարձակման գիծը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

«Մենք  գոհ ենք մեր հարձակվողներից, չորս հարձակվող ունենք: Մենք մեր թիմում ունենք նաև այնպիսի ուժեղ խաղացող, ինչպիսին Մխիթարյանն է, ով իր կարիերայի ընթացքում հաճախ է հանդես եկել հարձակվողի դիրքում։ Անհրաժեշտության դեպքում նա հասանելի կլինի հինգերորդ հարձակվողի դիրքում»,- Աուսիլիոյի խոսքերն է մեջբերում Inter Xtra-ն։
 
Աուսիլիոն խոսել է նաև հարձակվող Լաուտարո Մարտինեսի և կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նոր պայմանագրի մասին։
 
«Այս պահին դա ժամանակի հարց է, ոչ թե ցանկության։ Ակումբը ցանկանում է երկարաձգել նրանց հետ աշխատանքային պայմանագիրը։ Ֆուտբոլիստներն իրենց հերթին մտադիր են շարունակել հանդես գալ մեր թիմում»,- ասել է Աուսիլիոն:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Ինտեր» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը «Ռոմայից»:

«Ինտեր»-ը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի և Լաուտարո Մարտինեսի հետ