«Սիրտս ցավում է». Լյուբով Ուսպենսկայան՝ Արա Մարտիրոսյանի մասին
16/12/2023 16:07

«Սիրտս ցավում է». Լյուբով Ուսպենսկայան՝ Արա Մարտիրոսյանի մասին

Ռուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայան ինստագրամի իր էջում գրել է.

«Կյանքից հեռացավ իմ ընկերը՝ զարմանալի երաժիշտ և տաղանդավոր անձնավորություն Արա Մարտիրոսյանը։
Հրաշալի արտիստ, որի հետ բախտ ունեցա երգելու « Ещё минута» դուետը:
 
Սիրտս ցավում է. շատ կուզենայի, որ նա շարունակեր աշխատել և ուրախացներ  բոլորին՝ իր հիասքանչ ձայնով։ Դժվար է հավատալ, որ նա այլևս չկա...
 
Ես միշտ կհիշեմ քեզ։ «Եվս մեկ րոպե» թողեցիր իմ սրտում...»։
 
«Սիրտս ցավում է». Լյուբով Ուսպենսկայան՝ Արա Մարտիրոսյանի մասին