ՀԱՊԿ-ը 2024թ.-ին համատեղ 7 զորավարժություն կանցկացնի
19/12/2023 15:28

ՀԱՊԿ-ը 2024թ.-ին համատեղ 7 զորավարժություն կանցկացնի

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) 2024 թվականի համար նախատեսել է յոթ համատեղ զորավարժություն, որոնք կանցկացվեն Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի տարածքում:

Այս մասին հայտարարել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և տասնվեցերորդ լիագումար նիստի ժամանակ:

«2024 թվականի համար պատրաստվել է համատեղ մարտական ​​պատրաստության միջոցառումների լայնածավալ ծրագիր՝ նախատեսված ընդհանուր յոթ վարժանքով», - ասել է Իմանգալի Թասմագամբետովը։

 

ՀԱՊԿ-ը 2024թ.-ին համատեղ 7 զորավարժություն կանցկացնի