Զինված ուժերի ողջ անձնակազմը տոներին ընդառաջ պարգևավճար կստանա՞․ armlur.am
21/12/2023 15:53

Զինված ուժերի ողջ անձնակազմը տոներին ընդառաջ պարգևավճար կստանա՞․ armlur.am

«Ժողովուրդ» օրաթերթը հայտնում է, որ իրենց  խմբագրություն են զանգահարել զինվորականներ և նշել, որ այս տարեվերջին ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը կստանա պարգևատրում՝ մեկ պաշտոնային դրույքի չափով:

Օրաթերթը փորձել է  այս տեղեկությունը ճշտել պաշտպանական գերատեսչությունից, որտեղից խոստացել են ավելի ուշ պատասխանել։

Հիշեցնենք, որ նախորդ տարի ևս ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի ողջ անձնակազմը ստացել էր պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափով, ինչը, ՀՀ ՊՆ փոխանցմամբ՝ զինված ուժերում աննախադեպ էր:

Զինված ուժերի ողջ անձնակազմը տոներին ընդառաջ պարգևավճար կստանա՞․ armlur.am