Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրն Ինտերի հետ
23/12/2023 11:38

Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրն Ինտերի հետ

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է պայմանագիրը երկարաձգելուն, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։ Այդ մասին գրում է Armsport.am-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 34-ամյա հայ ֆուտբոլիստի նոր պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականը՝ 4 միլիոն եվրո աշխատավարձով։ Պայմանագիրը կարող է երկարաձգվել նաև ևս մեկ մրցաշրջանով։

Այս մրցաշրջանում Մխիթարյանը անցկացրել է 22 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրն Ինտերի հետ