Ադելյա Պետրոսյանը՝ Ռուսաստանի չեմպիոն
23/12/2023 20:41

Ադելյա Պետրոսյանը՝ Ռուսաստանի չեմպիոն

Ադելյա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի կանանց գեղասահքի առաջնությունում, հայտնում է armsport.am-ը։

Երկու ծրագրերի հանրագումարով գեղասահորդուհին մրցավարներից ստացել է 246,53 միավոր։

Պետրոսյանը կարիերայում առաջին անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն։ Հայ գեղասահորդուհին հաղթել է Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչում 2023 թվականի մարտին։ Այս մրցաշրջանում Պետրոսյանը հաղթել է Ուֆայում և Օմսկում կայացած Ռուսաստանի Գրան պրիի փուլերում:

Ռուսաստանի առաջնություն. Չելյաբինսկ

1. Ադելյա Պետրոսյան՝ 246,53 միավոր

2. Սոֆյա Մուրավյովա՝ 239,40

3. Կամիլա Վալիևա – 237,99

Ադելյա Պետրոսյանը՝ Ռուսաստանի չեմպիոն