ԵԱՏՄ-ում համագործակցությունը հաջողությամբ զարգանում է․ Պուտին
25/12/2023 19:35

ԵԱՏՄ-ում համագործակցությունը հաջողությամբ զարգանում է․ Պուտին

ԵԱՏՄ-ում համագործակցությունը հաջողությամբ զարգանում է՝ բացահայտելով միության երկրների տնտեսական ներուժը, ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

ՌԴ նախագահի խոսքով՝ ԵԱՏՄ երկրները փոխգործակցում են փոխշահավետության, հարգանքի և բոլոր երկրների շահերը հաշվի առնելու սկզբունքներով։

«Եվրասիական միությունը գործում է շուրջ 10 տարի, և այս ընթացքում փոխադարձ առևտրի ծավալը գրեթե կրկնապատկվել է, ԵԱՏՄ երկրների ընդհանուր ՀՆԱ-ն  1,6-ից հասել է  2,5 տրիլիոն դոլարի»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

 

ԵԱՏՄ-ում համագործակցությունը հաջողությամբ զարգանում է․ Պուտին