Արթուր Սերոբյանը՝ աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակում
27/12/2023 21:17

Արթուր Սերոբյանը՝ աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակում

CIES-ը (Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոն) հրապարակել է 2003 թվականին կամ ավելի ուշ ծնված լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը, հաղորդում է armsport.am-ը։

Ընտրվել են ֆուտբոլիստներ ինը դիրքերում, ֆուտբոլիստները դասակարգվել են ըստ դիրքերի, որտեղ նրանք ամենաշատն են խաղացել ընթացիկ կամ արդեն ավարտված մրցաշրջանի ընթացքում:

Ընդհանուր առմամբ վարկանիշում ընդգրկվել է 270 ֆուտբոլիստ՝ 30 ֆուտբոլիստ ամեն դիրքում։ Այս ցանկում ընդգրկվել են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ջուդ Բելինգհեմը, Չավի Սիմոնսը, Ալեխանդրո Բալդեն, Ալեխանդրո Գարնաչոն, Ջորջիո Սկալվինին, Գավին, Վարեն Զաիր-Էմերին, Ֆլորիան Վիրցը, Ջամալ Մուսիալան։

Հայաստանի հավաքականի և պորտուգալական «Կասա Պիա» ակումբի ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանը ևս ընդգրկվել է այս վարկանիշում։ Արթուրը 28-րդն է լավագույն աջ վինգերների վարկանիշում։ Հայ ֆուտբոլիստն այս մրցաշրջանում երկու հանդիպում է անցկացրել Պորտուգալիայի առաջնության շրջանակում, մեկական հանդիպում Պորտուգալիայի գավաթի և Լիգայի գավաթի խաղերում․ Պորտուգալիայի գավաթի խաղում նա դարձել է նաև գոլի հեղինակ։

«Ռեալ Սոսեյդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը 9-րդն է լավագույն հարձակվողական ոճի կիսապաշտպանների վարկանիշում։

Լավագույն դարպասապահ 

1․ Գիյոմ Ռեստ – Թուլուզա
2․ Պավլո Իսենկո  – Վորսկլա
3․ Քրիս Բրեդի – Չիկագո

Լավագույն կենտրոնական պաշտպան

1․ Ջորջիո Սկալվինի – Ատալանտա
2․ Լուկաս Բերալդո  – Սան Պաոլո
3․ Անտոնիո Սիլվա – Բենֆիկա

Լավագույն ձախ պաշտպան

1․ Ալեխանդրո Բալդե – Բարսելոնա
2․ Լևի Քոլվիլ  – Չելսի
3․ Միլոշ Կերկես – Բորնմուտ

Լավագույն աջ պաշտպան

1․ Արնաու Մարտինես – Ժիրոնա
2․ Ռիկո Լյուիս  – Մանչեսթեր Սիթի
3․ Աուգուստին Գիա – Սան Լորենցո

Լավագույն կենտրոնական կիսապաշտպան

1․ Գավի – Բարսելոնա
2․ Իսմաիլ Դոուկուրե  – Ստրասբուր
3․ Վարեն Զաիր Էմերի – ՊՍԺ

Լավագույն հարձակվողական ոճի կիսապաշտպան

1․ Ջուդ Բելինգհեմ – Ռեալ
2․ Ֆլորիան Վիրց  – Բայեր
3․ Ջամալ Մուսիալա – Բավարիա
․․․․
9․ Արսեն Զախարյան – Ռեալ Սոսեյդադ

Լավագույն ձախ վինգեր

1․ Ալեխանդրո Գարնաչո – ՄՅՈՒ
2․ Վալենտին Բարկո  – Բոկա Խունիորս
3․ Բրայան Ագիրե – Նյուելս Օլդ Բոյս

Լավագույն աջ վինգեր

1․ Չավի Սիմոնս – Լայպցիգ
2․ Վիլֆրեդ Գնոնտո  – Լիդս
3․ Յոան Բակայոկո – ՊՍՎ
․․․․
28․ Արթուր Սերոբյան (Հայաստան) – Կասա Պիա

Լավագույն կենտրոնական հարձակվող

1․ Ռասմուս Հոյլունդ – ՄՅՈՒ
2․ Էվան Ֆերգյուսոն  – Բրայթոն
3․ Մարկոս Լեոնարդո – Սանթոս

Արթուր Սերոբյանը՝ աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակում