«Ժողովուրդ». Փաշինյանը դրական է գնահատել սանկտպետերբուրգյան իր այցը
28/12/2023 09:30

«Ժողովուրդ». Փաշինյանը դրական է գնահատել սանկտպետերբուրգյան իր այցը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԱԺ-ում տարեվերջյան ամփոփիչ հանդիպում է ունեցել վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականների և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը մոտ երկու ժամ է տևել ու բարիդրացիական մթնոլորտում է անցել:

Իշխանական պատգամավորները Փաշինյանի հետ խոսել են կուսակցական հարցերից, ամփոփել են տարին ու քննարկել են նաև եկող տարվա իրենց անելիքները: Հանդիպման օրակարգի առաջնային հարցերից եղել է նաև Նիկոլ Փաշինյանի՝ երկար դադարից հետո ՌԴ վերջին այցը, որտեղ նա մի շարք քննարկումների է մասնակցել: Փաշինյանը, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել սանկտպետերբուրգյան իր այցը»։

«Ժողովուրդ». Փաշինյանը դրական է գնահատել սանկտպետերբուրգյան իր այցը