Աշխարհի արագ շախմատի տղամարդկանց առաջնության չեմպիոնը Մագնուս Կառլսենն է, կանանցը՝ Անաստասիա Բոդնարուկը
29/12/2023 13:53

Աշխարհի արագ շախմատի տղամարդկանց առաջնության չեմպիոնը Մագնուս Կառլսենն է, կանանցը՝ Անաստասիա Բոդնարուկը

Ավարտին մոտեցավ աշխարհի արագ շախմատի առաջնությունը: Տղամարդկանց առաջնությունում չեմպիոն դարձավ Մագնուս Կառլսենը, ով 13 հնարավորից վաստակեց 10 միավոր. Տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Հայ շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց տվեց Շանթ Սարգսյանը, ով վաստակեց 8 միավոր: Տիգրան Պետրոսյանը վաստակեց 7.5 միավոր: Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը՝ 7 միավոր:

Կանանց առաջնությունում չեմպիոն դարձավ Անաստասիա Բոդնարուկը, ով 11 հնարավորից վաստակեց 8.5 միավոր:

Հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքը ցույց տվեց Էլինա Դանիելյանը, ով վաստակեց 6.5 միավոր:

Սուսաննա Գաբոյանը վաստակեց 6 միավոր, Մարիամ Մկրտչյանը՝ 5 միավոր:

Կայծակնային շախմատի առաջնությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ից 30-ը:

Աշխարհի արագ շախմատի տղամարդկանց առաջնության չեմպիոնը Մագնուս Կառլսենն է, կանանցը՝ Անաստասիա Բոդնարուկը