Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրենը հրաժարական է ներկայացրել
29/12/2023 14:55

Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրենը հրաժարական է ներկայացրել

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը հրաժարական է ներկայացրել:

Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում․

«Թանկագին ընկերնե՛ր, իմ հարազա՛տ Ռուսական թատրոն, ես որոշում եմ կայացրել թողնել իմ զբաղեցրած պաշտոնը, նախքան պաշտոնավարման ժամկետի լրանալը: Այս տարիների ընթացքում դուք ինձ հարազատ մարդիկ եք դարձել: Ցանկանում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել, թանկագիններս, իսկ հաջորդ տնօրենին բարեբեր աշխատանք եմ մաղթում: Երջանկություն, առողջություն, խաղաղություն և նորանոր ստեղծագործական հաջողություններ: Շնորհավոր Ամանոր»։

Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրենը հրաժարական է ներկայացրել