Հայտնի են 2024թ.-ի «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիրները (Տեսանյութ)
08/01/2024 11:28

Հայտնի են 2024թ.-ի «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիրները (Տեսանյութ)

Լոս Անջելեսում կայացել է հեղինակավոր «Ոսկե գլոբուս» ամենամյա կինոմրցանակաբաշխության 81-րդ արարողությունը:

Հոլիվուդում հավատարմագրված օտարերկրյա լրագրողների ասոցիացիան հրապարակել է 2023 թվականի արդյունքներով «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրների անունները:  81-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Բեվերլի Հիլզում (Կալիֆոռնիա նահանգ) գտնվող «Բեվերլի Հիլթոն» հյուրանոցում:

Ո՞վ և ովքե՞ր են հաղթողները։ 

Լավագույն ֆիլմ (դրամա) - Oppenheimer
Լավագույն մյուզիքլ կամ կոմեդիա - Poor things 
Լավագույն ռեժիսոր - Քրիստոֆեր Նոլան (Oppenheimer)
Լավագույն սցենար (Anatomy of a Fall)
Լավագույն դերասան (դրամա) - Քիլիան Մրֆի (Oppenheimer)
Լավագույն դերասանուհի (դրամա) - Լիլի Գլադսթոուն (Killers of the Flower Moon)
Լավագույն դերասան (կոմեդիա կամ մյուզիքլ) - Փոլ Ջամատի (The Holdovers)
Լավագույն դերասանուհի (կոմեդիա կամ մյուզիքլ) - Էմմա Սթոուն (Poor things)
Լավագույն միջազգային ֆիլմ - Anatomy of a Fall
Լավագույն անիմացիա - Հայաո Միաձակի - The Boy and the Heron
Լավագույն հեռուստասերիալ - Succession 
Լավագույն հեռուստասերիալ (մյուզիքլ կամ կոմեդիա) -  The Bear 
Լավագույն մինիսերիալ - Beef
Դրամատիկական հեռուստասերիալի լավագույն դերասան - Քիրըն Կալկին (Succession)
Դրամատիկական հեռուստասերիալի լավագույն դերասանուհի - Սառա Սնուկ (Succession)
Մյուզիքլ/կոմեդիա սերիալի լավագույն դերասան - Ջերեմի Ալեն (The Bear) Մյուզիքլ/կոմեդիա սերիալի լավագույն դերասանուհի - Այո Էդեբիրի (The Bear)
Մինիսերիալի լավագույն դերասան - Սթիվեն Յան (Beef)
Մինիսերիալի լավագույն դերասանուհի - Ալի Վոնգ (Beef)
Երկրորդական պլանի լավագույն դերասան - Մեթյու Մաքֆեդիեն (Succession)
Երկրորդական պլանի լավագույն դերասանուհի - Էլիզաբեթ Դեբիկի (The crown)

Հայտնի են 2024թ.-ի «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիրները (Տեսանյութ)