Անդրանիկ Մարգարյանի անվան պատանեկան հուշամրցաշարին 600 շախմատիստներ են մասնակցում
09/01/2024 22:16

Անդրանիկ Մարգարյանի անվան պատանեկան հուշամրցաշարին 600 շախմատիստներ են մասնակցում

Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի 14-րդ պատանեկան հուշամրցաշարը:

Այդ մասին հայտնում են Հայաստանի շախմաատի ֆեդերացիայից։

«Այս տարի մրցաշարին մասնակցում են շուրջ 600 շախմատիստներ:

Մրցաշարը անցկացվում է 6 տարիքային խմբերով՝ մինչև 8, մինչև 10, մինչև 12, մինչև 14, մինչև 18 և մինչև 12 աղջիկներ։

Բացման արարողությանը ներկա է գտնվել և օրհնել Տեր Շահե քահանան:

Բոլորին մաղթում ենք հաջողություն»,- նշված է ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում:

 

Անդրանիկ Մարգարյանի անվան պատանեկան հուշամրցաշարին 600 շախմատիստներ են մասնակցում