Դավիթ Տոնոյանը կշարունակի անազատության մեջ մնալ․ դատարանը մերժել է խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
10/01/2024 18:26

Դավիթ Տոնոյանը կշարունակի անազատության մեջ մնալ․ դատարանը մերժել է խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանավորված։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, մերժել է Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն առավել մեղմ խափանման միջոցով փոխարինելու մասին միջնորդությունը։ Այդ մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է փաստաբան Անդրանիկ Մանուկյանից։

Տոնոյանի կալանքն անազատության հետ չկապված խափանման միջոցով փոխարինելու միջնորդություն ներկայացրել է պաշտպանության կողմը՝ պնդելով, որ առկա չեն Տոնոյանին կալանքի տակ պահելու հիմքերը։

 

 

Դավիթ Տոնոյանը կշարունակի անազատության մեջ մնալ․ դատարանը մերժել է խափանման միջոցը փոխելու միջնորդությունը