.jpg)
10/01/2024 12:48
Քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր․ Պապիկյանն ընդունել է Դոմմին
Հունվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության վարչության պետ Ռորի Դոմմին՝ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի ուղեկցությամբ:
.jpg)
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր:
