Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունում առաջատարներն են Մամիկոն Ղարիբյանը, Զավեն Անդրիասյանը,  Սամվել Տեր-Սահակյանը, կանանց առաջնությունում՝ Միլենա Գասպարյանը
15/01/2024 18:14

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունում առաջատարներն են Մամիկոն Ղարիբյանը, Զավեն Անդրիասյանը, Սամվել Տեր-Սահակյանը, կանանց առաջնությունում՝ Միլենա Գասպարյանը

Ավարտվել է  Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունների 3-րդ խաղափուլը:

Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, տղամարդկանց առաջնությունում ամենացածր վարկանիշ ունեցող Դավիթ Տիրատուրյանը հաղթել է գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանին։ Դավիթ Տիրատուրյանը սկզբնախաղից մեծ առավելություն է ստացել և պահպանել այն մինչև խաղի ավարտը:

Հաղթանակ է տարել նաև գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը։ Նա հաղթել է ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Չաքրյանին:

Ռոբերտ Փիլիպոսյան - Տիգրան Հարությունյան, Արթուր Դավթյան - Մամիկոն Ղարիբյան, Ռոբերտ Հովհաննիսյան - Զավեն Անդրիասյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Տղամարդկանց առաջնությունում 3-րդ խաղափուլից հետո առաջատարներն են Մամիկոն Ղարիբյանը, Զավեն Անդրիասյանը և Սամվել Տեր-Սահակյանը, ովքեր ունեն 2 միավոր:

Կանանց առաջնությունում  Մելինե Հարությունյանը սև խաղաքարերով հաղթել է Հայաստանի կանանց գործող չեմպիոն Մարիա Գևորգյանին:

3-րդ խաղափուլում կանանց պայքարում ոչ-ոքիներ չեն գրանցվել: Սուսաննա Գաբոյանը, Արփինե Գրիգորյանը, Միլենա Գասպարյանը և Պոլինա Կոբակը համապատասխանաբար հաղթել են Մարիամ Ավետիսյանին, Ալվարդ Ստեփանյանին, Աննա Խաչատրյանին և Մարիամ Խաչատրյանին:

Կանանց առաջնությունում 3-րդ խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է Միլենա Գասպարյանը, ով հաղթել է բոլոր 3 խաղերում:

 

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունում առաջատարներն են Մամիկոն Ղարիբյանը, Զավեն Անդրիասյանը, Սամվել Տեր-Սահակյանը, կանանց առաջնությունում՝ Միլենա Գասպարյանը