Միջդիրքային ու մարտական հենակետեր տանող ճանապարհներին ԶՈՒ-ն ձնամաքրման աշխատանք է իրականացնում (տեսանյութ)
19/01/2024 21:10

Միջդիրքային ու մարտական հենակետեր տանող ճանապարհներին ԶՈՒ-ն ձնամաքրման աշխատանք է իրականացնում (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերը հանրապետությունում ձյան առատ տեղումների պատճառով սահմանագոտու արևելյան, հարավարևելյան և հյուսիսարևելյան  հատվածներում այս օրերին իրականացնում են ձնամաքրման ակտիվ աշխատանքներ, հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

Հատուկ տեխնիկայի միջոցով ձնամաքրման աշխատանքներ են իրականացվում միջդիրքային, մարտական հենակետեր տանող և կարևոր նշանակություն ունեցող ճանապարհներին։

Ծառայության պատշաճ կազմակերպման և իրականացման համար աշխատանքներն ընթանում են շուրջօրյա ռեժիմով։

Միջդիրքային ու մարտական հենակետեր տանող ճանապարհներին ԶՈՒ-ն ձնամաքրման աշխատանք է իրականացնում (տեսանյութ)