Կհանդիպենք եզրափակչում. Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել
20/01/2024 13:15

Կհանդիպենք եզրափակչում. Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել

Իտալիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում «Ինտերը» 3։0 հաշվով հաղթել է «Լացիոյին»։ Հանդիպումից հետո միլանյան թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել սոցցանցի իր էջերում։

«Կհանդիպենք եզրափակիչում»,- գրել է 34-ամյա կիսապաշտպանը։

Մխիթարյանն այս խաղում դարձել էր գոլային փոխանցման հեղինակ։

Իտալիայի Սուպերգավաթի «Նապոլի»-«Ինտեր» եզրափակիչ հանդիպումը կկայանա երկուշաբթի՝ հունվարի 22-ին։ Խաղի սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00։

Կհանդիպենք եզրափակչում. Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել