Ամեն մոպեդին էլ պիտի մի շտապօգնության մեքենա կցվի, որ  վթարված մոպեդավարին շտապ օգնություն ցուցաբերի․ Դավիթ Աբրահամյան
22/01/2024 16:49

Ամեն մոպեդին էլ պիտի մի շտապօգնության մեքենա կցվի, որ վթարված մոպեդավարին շտապ օգնություն ցուցաբերի․ Դավիթ Աբրահամյան

«Հայ բժշկագիրների ասոցիացիայի» հիմնադիր նախագահ Դավիթ Աբրահամյանը դիմել է քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ մոպեդներով շտապօգնության ծառայություն մատուցելու մասին քաղաքապետարանի նախաձեռնության կապակցությամբ։

« Տիգրան Ավինյան, խնդրում եմ այսպիսի բան չանել: Մոպեդներն ու մոտոցիկլներն իրենք տեղով վթարի բուն են...

Ահա մի քանի միջազգային վիճակագրական ցուցանիշ...

Ավստրալիայում մոպեդավարները 4 անգամ ավեի հաճախ են վթարվել, քան մոտոցիկլավարները (2013թ.):

Գերմանիայում մոպեդավարները 24 անգամ ավելի հաճախ են վթարվել, քան հեծանվավարները (2007):

Շվեդիայում մոպեդավարները ամեն 1 կմ հաշվով 20 անգամ ավելի հաճախ են վթարվել, քան ավտոմեքենաների ուղևորները (2003):

Պատկերացնում եմ, թե ինչ կլինի, եթե ՇՕ-ն լինի մոպեդով...

Ամեն մոպեդին էլ պիտի մի ՇՕ մեքենա կցվի, որպեսզի այդ վթարված մոպեդավարին ՇՕ ցուցաբերի...»,- սոցցանցի իր էջում գրել է Դավիթ Աբրահամյանը։

 

 

Ամեն մոպեդին էլ պիտի մի շտապօգնության մեքենա կցվի, որ վթարված մոպեդավարին շտապ օգնություն ցուցաբերի․ Դավիթ Աբրահամյան