Մխիթարյանն «Ինտեր»-ի կազմում դարձավ Իտալիայի սուպերգավաթակիր
23/01/2024 10:24

Մխիթարյանն «Ինտեր»-ի կազմում դարձավ Իտալիայի սուպերգավաթակիր

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի կազմում դարձավ Իտալիայի սուպերգավաթակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սաուդյան Արաբիայում կայացած եզրափակիչում «Ինտեր»-ը մրցեց «Նապոլի»-ի հետ: Միլանյան ակումբին հաջողվեց առավելության հասնել նվազագույն հաշվով: «Ինտեր»-ի կազմում աչքի ընկավ Լաուրտարո Մարտինես:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Իտալիայի սուպերգավաթը Հենրիխ Մխիթարյանի 23-րդ տիտղոսն է:

Մխիթարյանն «Ինտեր»-ի կազմում դարձավ Իտալիայի սուպերգավաթակիր