Տիագո Գոմես դոս Սանթոսը՝ «Արարատի» նոր դարպասապահ
23/01/2024 22:37

Տիագո Գոմես դոս Սանթոսը՝ «Արարատի» նոր դարպասապահ

Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել 21-ամյա բրազիլացի դարպասապահ Տիագո Գոմես դոս Սանթոսի հետ, հայտնում է ֆուտբոլային ակումբը։

194 սմ հասակ ունեցող դարպասապահը ծնվել է 2003 թվականին բրազիլական Սալվադոր քաղաքում: Նա «Արարատ» է տեղափոխվել տեղի «Բահիա» ակումբի երիտասարդական թիմից:

«Ես շատ ուրախ և մոտիվացված եմ այս մարզաշապիկը կրելու հնարավորությունից։

Հուսով եմ, որ լավագույնս կօգնեմ թիմին և լավ արդյունքներ կգրանցեմ մրցաշրջանի ընթացքում»,- նշել է Տիագո Գոմեսը:

Տիագո Գոմեսն «Արարատում» կխաղա 1 համարի մարզաշապիկով: 

 

Տիագո Գոմես դոս Սանթոսը՝ «Արարատի» նոր դարպասապահ