Լևոն Աղասյանը արծաթե մեդալ է նվաճել Ղազախստանում
23/01/2024 22:46

Լևոն Աղասյանը արծաթե մեդալ է նվաճել Ղազախստանում

Նոր մրցաշրջանում  իրենց առաջին  միջազգային մրցելույթը ունեցան Հայաստանի  աթլետները: Նրանք մասնակցեցին  Ղազախստանի Ուստ- Կամենոգորսկ քաղաքում անցկացված  աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոնուհի    Օլգա  Ռիպակովայի անվան  միջազգային մրցաշարին, հայտնում են ՀԱՕԿ-ից։  

Հայտավորված էին ութ երկրների 85  պատվիրակներ:

Կապանցի ճանաչված եռացատկորդ Լևոն Աղասյանը  ցույց տվեց 16մ. 26սմ. արդյունք և գրավեց  երկրորդ տեղը:

Հայաստանից երկրորդ մասնակից, արտաշատցի Ռոման Ալեքսանյանը հանդես եկավ 1500մ. վազքում: Նա 4.00, 76 վրկ -ով դարձավ վեցերորդ մրցանակակիր:

 

Լևոն Աղասյանը արծաթե մեդալ է նվաճել Ղազախստանում