Ստորագրվել է պաշտպանական ոլորտում Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության պլանը
23/01/2024 17:52

Ստորագրվել է պաշտպանական ոլորտում Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության պլանը

Հունվարի 23-ին` Ղազախստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում, Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հաղորդագրությունում նշված է նաև․

«Արարողությունից հետո մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Ղազախստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Ռուսլան Ժակսիլիկովի հանդիպումը՝ ընդլայնված կազմով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ղազախական պաշտպանական համագործակցությանն առնչվող, անվտանգային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Երկուստեք արձանագրվել է համագործակցության զարգացման մեծ ներուժը, պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ։

Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարները ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև պաշտպանական ոլորտում 2024 թվականի համագործակցության պլանը, որը ներառում է մի շարք միջոցառումներ Հայաստանում և Ղազախստանում»։

 

Ստորագրվել է պաշտպանական ոլորտում Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության պլանը