Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կթողարկի Շառլ Ազնավուրի երգերի գործիքային մշակումները
23/01/2024 12:38

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կթողարկի Շառլ Ազնավուրի երգերի գործիքային մշակումները

Մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակի առթիվ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կթողարկի Շառլ Ազնավուրի երգերի գործիքային մշակումները թավջութակի և նվագախմբի համար:

Սիմֆոնիկ նվագախումբը մշակումները կթողարկի՝ համագործակցելով ֆրանսիացի թավջութակահար Կամիլ Թոմայի, «Գրեմմի»-ի բազմակի մրցանակակիր, հնչյունային ռեժիսոր, երաժշտական պրոդյուսեր Քրիստոֆեր Ալդերի հետ:

Մշակումները կթողարկվեն «Deutsche Grammophon» ձայնագրման ընկերության պիտակով:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կթողարկի Շառլ Ազնավուրի երգերի գործիքային մշակումները