«Ուրարտու»-ն  պայմանագիր է կնքել ուկրաինացի Կրավչուկի հետ
25/01/2024 18:45

«Ուրարտու»-ն պայմանագիր է կնքել ուկրաինացի Կրավչուկի հետ

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ պայմանագիր է կնքել ուկրաինացի կիսապաշտպան Անդրեյ Կրավչուկի հետ։

Կրավչուկը հանդես է եկել Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Օլիմպիկ Դոնեցկի», «Վորսկլայի» կազմերում, 2 մրցաշրջան անցկացրել ռուսական առաջին լիգայի Մոսկվայի «Տորպեդոյում»: 

26-ամյա ֆուտբոլիստը «Ուրարտու» է տեղափոխվել իռլանդական «Կորկ Սիթի» ակումբից։ 

 

«Ուրարտու»-ն պայմանագիր է կնքել ուկրաինացի Կրավչուկի հետ