Հաշվի չեն առնվել առողջապահական ու բնապահպանական ռիսկերը, Ադրբեջանի կողմից Ջերմուկի ռմբակոծումը, Ջերմուկը կորցնելու վտանգը, Ամուլսարի ծրագրին հանրության դիմադրությունը․ Հայտարարություն

25/01/2024 18:28

Հաշվի չեն առնվել առողջապահական ու բնապահպանական ռիսկերը, Ադրբեջանի կողմից Ջերմուկի ռմբակոծումը, Ջերմուկը կորցնելու վտանգը, Ամուլսարի ծրագրին հանրության դիմադրությունը․ Հայտարարություն


134 հասարակական կազմակերպությունների, քաղաքացական նախաձեռնությունների, հիմնադրամների, ինչպես նաև շարքային քաղաքացիների  հայտարարությունը ՀՀ կառավարության կողմից «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12.5%-ն ընդունելու և ժողովրդավարական արժեքներն ու համայնքների իրավունքներն անտեսելու վերաբերյալ․

«2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5%-ը՝ որպես սեփականություն։ Արվեց հայտարարություն, որ այս «նվերը» պատկանում է Հայաստանի ժողովրդին, և որ «Ամուլսարի հանքի շահագործումն այս մոդելով բազմաթիվ մտահոգություններ է փարատում»։

Այս հայտարարությամբ արտահայտում ենք մեր վրդովմունքը ՀՀ կառավարության անպատասխանատու գործողությունների առնչությամբ: 

Մտահոգությունները չե՛ն փարատվել և նույնիսկ ավելացել են։

Միջազգային և ազգային լավագույն փորձագետները և գիտնականները  հաստատել են Ամուլսարի ծրագրի բնապահպանական, սոցիալական, տնտեսական ռիսկերը և վտանգները՝ կասկածի տակ դնելով ՀՀ բնապահպանության նախարարության տրամադրած փորձաքննական դրական եզրակացությունն Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների շահագործման ծրագրի ՇՄԱԳ-ի վերաբերյալ։

  1. Չի ապահովվել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման լիարժեք փորձաքննության իրականացումը, հաշվի չեն առնվել 2019թ. ELARD և TRC միջազգային ընկերությունների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները և եզրակացությունը, որի համար պետական բյուջեից վճարվել էր 454 հազար ԱՄՆ դոլար:
  2. Հաշվի չի առնվել ջրային ռեսուրսների՝ Սևանա լճի, Արփա և Որոտան ջրհավաք ավազանների, Սպանդարյան և Կեչուտ ջրամբարների, ստորգետնյա ջրերի վրա բացասական ազդեցությունը, թթվային դրենաժի հետևանքով մակերևութային և ստորերկրյա ջրերի երկարաժամկետ աղտոտումը:
  3. Անտեսվել են Ամուլսարի հանքում առկա ռադիոակտիվ տարրերի՝ ուրանի, թորիումի, ինչպես նաև ռադոնի հետ կապված ռիսկերը, հանքի շահագործման արդյունքում առաջացող՝ հսկայական ծավալներով թունավոր տարրեր պարունակող փոշով շրջակա միջավայրի աղտոտումը: Անտեսվել են աշխարհի մի շարք երկրներում արգելված ցիանային տեխնոլոգիայի կիրառման հետ կապված ռիսկերը:
  4. Հաշվի չի առնվել Ջերմուկ քաղաքի՝ որպես միջազգային նշանակության առողջարանի կորուստը: Հանքավայրի շահագործման դեպքում Ջերմուկը կվերածվի բանվորական բանավանի, բնիկ ջերմուկցիները կարտագաղթեն, իսկ հանքում աշխատողները կլքեն Ջերմուկը հանքի շահագործման ավարտից հետո: Լիդիան ընկերության կողմից իրականացված ՇՄԱԳ-ում և պետական բնապահպանական փորձաքննության գործընթացում Ջերմուկն առհասարակ ներառված չի եղել ազդակիր համայնքների շարքում, և դրա վրա հանքավայրի շահագործման կործանարար ազդեցությունը չի դիտարկվել:
  5. Հաշվի չեն առնվել առողջապահական ռիսկերը և չի իրականացվել համապատասխան փորձաքննություն և այս ռիսկի միջնաժամկետ և երկարաժամկետ գնահատում։
  6. Հաշվի չեն առնվել «Ջերմուկ» հանքային ջրի վրա հնարավոր բացասական ազդեցությունը, կենսաբազմազանության պահպանության ոլորտում Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորությունները:
  7. Հաշվի չի առնվել տարիներ շարունակ հանրության կողմից Ամուլսարի ծրագրի դեմ ազդակիր համայնքների բնակչության և հանրության կարծիքը և դիմադրությունը: Մասնավորապես, 2018թ․ աշնանը հանրագրի միջոցով Ջերմուկ խոշորացված համայնքի շուրջ 3 հազար բնակիչ իրենց ստորագրություններով դեմ է արտահայտվել մետաղական հանքարդյունաբերությանը։
  8. Անտեսվել է կամ բավարար ջանք չի գործադրվել (due diligence)  գնահատելու «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի նախկին գործելաոճը, անօրինականությունների, քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությունների, քաղաքացիների դատական հետապնդումների պրակտիկան: Հերթական անգամ հանրային ռեսուրսները վստահվել է օֆշորային գոտում գրանցված, անհայտ սեփականատերեր ունեցող և ֆինանսական ճգնաժամի մեջ գտնվող ընկերությանը։ Աշխարհում քաղաքացիների դատական հետապնդումների այս երևույթը որակվում է «հանրության մասնակցության դեմ ռազմավարական դատավարություն» (strategic lawsuit against public participation - SLAPP), որը պատիվ չի բերում ո՛չ մի, առավել ևս իրեն ժողովրդավարական հռչակած պետությանը։ Մինչդեռ ՀՀ պետական կառույցները ոչ մի անգամ փորձ չեն արել կանխելու տվյալ արատավոր պրակտիկան, պաշտպանելու տեղական ժողովրդավարությանը սատար կանգնած քաղաքացիներին և բնապահպան ու իրավապաշտպան ակտիվիստներին։
  9. Հաշվի չեն առնվել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, 2022թ. սեպտեմբերի 13-ի ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք և Ջերմուկ քաղաքի ռմբակոծումը: Ըստ Ամուլսարի ծրագրի՝ Ջերմուկի հարևանությամբ պետք է կուտակվեն ու կիրառվեն տասնյակ հազարավոր տոննա և հարյուրավոր տարիներով մնայուն թունավոր և վտանգավոր քիմիական նյութեր ու պայթուցիկներ, ինչը ռազմական գործողությունների դեպքում կդառնա վտանգ ոչ միայն Ջերմուկի, այլև Սևանա լճի, ողջ Վայոց ձորի, Սյունիքի և Արարատի մարզերի համար Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանների աղտոտման հետևանքով, Գեղարքունիքի մարզի համար Արփա-Սևան թունելով աղտոտված ջրերի հոսքի պատճառով։

Հակաօրինական որոշումներ Ամուլսարի ծրագրի իրականացման համար

Ամուլսարի հանքավայրի շահագործումն ի սկզբանե հնարավոր է դարձել կասկածելի  որոշումների արդյունքում:

  1. 2014 թվականին ՀՀ կառավարության որոշումով հնարավոր դարձավ ՀՀ բույսերի Կարմիր գրքում ներառված բուսատեսակներն իրենց բնական աճելավայրից տեղափոխելը, ինչը հակասում է «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածին։ Այս որոշումը հնարավոր դարձրեց Ամուլսարի տարածքում հանքի շահագործման թույլտվության տրամադրումը։
  2. 2015 թվականին ՀՀ կառավարության որոշումով փոխվեց հանքերի ճանապարհների թույլատրելի թեքության չափը։ Այս որոշմամբ անվտանգության պահանջները թուլացան, իսկ Լիդիանը խնայեց մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլար։
  3. 2016 թվականին Բնապահպանության նախարարության և Լիդիանի միջև կնքված հուշագրով Լիդիանը խոստացավ 5 միլիոն ԱՄՆ դոլար ներդնել և 5 տարվա ընթացքում ստեղծել «Ջերմուկ» ազգային պարկը, ինչը մինչև օրս չի արվել։
  4. 2022 թվականին Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի փոփոխությունն իրավունք տվեց հետադարձ ուժով նախորդող 4 տարիների ընթացքում հանրային դիմադրության ազդեցությամբ գործունեություն չծավալած հանքարդյունաբերական ծրագրերին առանց նոր ՇՄԱԳ իրականացնելու երկարաձգել իրենց ընդերքօգտագործման իրավունքը: Այս փոփոխությունից օգտվեց միայն Լիդիանը, ինչը մեզ թույլ է տալիս հետևություն անել, որ օրենքն այս մեկ ընկերության համար է փոփոխվել։

ՀՀ կառավարության այս որոշումը ստեղծում է Հայաստանի Հանրապետության  համար նոր՝ ֆինանսական և իրավական մեծ ռիսկեր։

Լիդիանը մի քանի տարի առաջ սնանկացել է, վերակազմավորվել և սեփականության իրավունքները զիջել իր խոշոր բաժնետերերին։ Երկու խոշորագույն ֆինանսական կառույցներ՝ Համաշխարհային բանկի խմբի Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), որոնք ի սկզբանե Լիդիանի և Ամուլսարի ծրագրի «բարձր միջազգային չափանիշների» երաշխավորներն էին, այլևս այս ընկերության ո՛չ բաժնետեր են, ո՛չ ներդրողը։

«Լիդիան Արմենիան» այն ընկերությունն է, որը դեռ մի քանի տարի առաջ երկու հայտ էր ներկայացրել ՀՀ կառավարությանը արբիտրաժային գործընթաց սկսելու մասին։ Այդ ժամանակ ՀՀ կառավարության պաշտոնյաներն արտահայտում էին մտահոգություն, որ եթե Ամուլսարը չշահագործվի, պետությունից մեծ գումարներ կկորզեն՝ անտեսելով, որ օֆշորային գոտում գրանցված ընկերությունն արբիտրաժային տրիբունալ մտնելու իրավունք չունի։ Այժմ ընկերությանը, կարծես, հաջողվում է ՀՀ կառավարությունից ստանալ այդ հնարավորությունը։ Բազմիցս ենք զգուշացրել, որ եթե Լիդիանը Կանադայի տարածքում գրանցվելուց հետո սկսի աշխատել, և, այնուհետև որևէ պատճառով հարկադրված լինի դադարեցնել այդ աշխատանքը, արդեն կկարողանա օգտվել արբիտրաժային տրիբունալների մեխանիզմից, որը ստեղծվել է մասնավորների շահերը պաշտպանելու համար։ Ի՞նչ է անելու Հայաստանը, եթե ընկերությունը սկսի շինարարությունը, հետո որևէ ֆորս-մաժորային պատճառով չկարողանա աշխատանքները շարունակել։ Ադրբեջանական զինուժը քաղաքի մատույցներում արդեն իսկ վերահսկում է Ջերմուկը: Այն նախկինում ռմբակոծել է նաև Երասխի գործարանը և դրդել է այն տեղափոխել սահմանից հեռու։ Ի՞նչ երաշխիք ունի ՀՀ կառավարությունը, որ Ամուլսարում նախատեսված ցիանային հարթակն ագրեսիվ հարևան պետության թիրախ չի դառնալու։ ՀՀ կառավարությունն ու վարչապետը պարտավո՛ր են ապահովել Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգությունը, սակայն Ամուլսարի հանքավայրի առնչությամբ, ցավոք, չենք տեսնում շրջահայաց որոշումներ և գործողություններ։

ՀՀ վարչապետ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է «ժողովրդավարության բաստիոն», սակայն գործում է հակաժողովրդավարական սկզբունքներով՝ արհամարհելով հենց ժողովրդի կարծիքը:

Անթույլատրելի է «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5%-ը ՀՀ կառավարությանը նվիրելու գործարքն անվանել «ժողովրդի համար», երբ ազդակիր համայնքի ժողովուրդը՝ առնվազն Ջերմուկ համայնքի բնակիչները, իրենց դիրքորոշումը վաղուց են հայտնել։ Իսկ առցանց հանրագրին միացած ավելի քան 30.000 ստորագրությունները ցույց են տալիս, որ ավելի լայն հանրային կարծիքը նույնպես Ամուլսարը պահպանելու օգտին է։

ՀՀ կառավարությունն արհամարհել է նաև միջազգային գործընկերներին ու պարտավորությունները:  2023 թվականի դեկտեմբերին Բեռնի կոնվենցիայի քարտուղարությունը հորդորեց ՀՀ կառավարությանը դադարեցնել Ամուլսարի հետ կապված որևէ տեսակի շինարարական աշխատանք, պահանջեց վերսկսել «Ջերմուկ» ազգային պարկի կազմավորումը և պաշտպանության տակ առնել Էմերալդ ցանցի թեկնածու տարածքները։ Իսկ 2022թվականին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) և CEE Bankwatch-ն իրենց զեկույցում ահազանգեցին Ամուլսարի ծրագրի կոռուպցիոն ռիսկերի, ինչպես նաև բնապահպան ակտիվիստների նկատմամբ դատական հետապնդումների (SLAPP-երի) մասին, սակայն ՀՀ կառավարությունը որևէ քայլ չձեռնարկեց այս կապակցությամբ։

Մենք՝ ներքոստորագրյալներս, դատապարտում ենք ՀՀ կառավարության այս գործելաոճը։ Պահանջում ենք ուժը կորցրած ճանաչել վերոնշյալ որոշումը հաշվի առնելով ազգային անվտանգության համար առկա Ամուլսարի ծրագրի բազմաթիվ ռիսկերը և վտանգները, ազգային օրենսդրության և միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների խախտումները, հանուն ժողովրդի կամքի և ժողովրդավարության։

Ամեն ջանք գործադրելու ենք և մեզ հասանելի միջոցներով շարունակելու ենք պայքարել, որ Ամուլսարը մնա սար, և Հայաստանում հանրային շահը գերակայի մասնավոր՝ նեղ ու խնդրահարույց շահի նկատմամբ:

Բոլոր համախոհ քաղաքացիներին և կազմակերպություններին կոչ ենք անում միանալ մեզ այս պայքարում։

Հայտարարությունը բաց է միանալու համար։ Հայտարարությանը կարող եք միանալ՝ գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին։

 

1.«Կանաչ Հայաստան» բնապահպանական կրթական ՀԿ

2.«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

3.«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ

4.«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

5.«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

6.«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնություն

7.«Հայաստանի անտառներ» ՀԿ

8.Ամուլսարի պահապաններ նախաձեռնություն

9.«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ

10.«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման  ՀԿ

11.«Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան » ՀԿ

12.«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի  Վանաձորի գրասենյակ» ՀԿ

13.«Հանրային Վերահսկողություն» իրավապաշտպան ՀԿ

14.«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ

15.«Ահնիձոր» զարգացման հիմնադրամ

16.«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ

17.«Նոր հորիզոններ» ՀԿ

18.«Կանաչ փոփոխություն» գյուղատնտեսական ՀԿ

19.«Արգինա» մշակութային ՀԿ

20.Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

21.«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»  ՀԿ

22.«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Հայկական կոմիտե»  ՀԿ

23.«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ

24.«ՀԵԲԱ» Սոցիալ-կրթական ՀԿ

25.«Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ

26.«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ

27.«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

28.«Բայազետ» կենտրոն ՀԿ

29.« Հաջողակ կին» երիտասարդական ՀԿ

30.Երևանի մամուլի ակումբ

31.«Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» ՀԿ

32.«էկոլոգիական հասարակական միություն »  ՀԿ

33.« Վայոց Ձորի էվոլյուցիա» ՀԿ

34.«Դալմա-Սոնա»  Հիմնադրամ

35.«Առողջ Միջավայր» ՀԿ

36.«Գյումրու առաջընթաց»  ՔՀԶԿ

37.«Խարույկ» արշավական ակումբ ՀԿ

38.«Սպիտակ ջոկատ» ՀԿ

39.«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ

40. «Դեպի Էկո-երիտասարդություն» երիտասարդական քաղաքացիական նախաձեռնություն

41.Քիմիական անվտանգության կոալիցիա

42.«ՄԻՏՔ» կրթական-երիտասարդական նախաձեռնություն ՀԿ

43.«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ

44.«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ

45.Կանանց զորեզացման և համայնքային զարգացման «ՖեմՖորվըրդ» ՀԿ

46.«ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության  ՀԿ

47.«Սինեմարթ երիտասարդական»  ՀԿ

48.«Երիտասարդների Հնարավորությունների Ակումբ» ՀԿ

49.«Կապանի Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» քաղաքացիական նախաձեռնություն

50.«Միջմշակութային ուսումնասիրություններ և զարգացում»  ՀԿ

51.«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ

52.«Յանուս» Իրավական ՀԿ

53.«Գոյ» բնապահպանա-իրավական ՀԿ

54. «ԷկոՀաբ» կայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության հիմնադրամ

55.«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ

56.«Կայուն Ապագա» ԵՀԿ

57. Ֆեմ Գրադարան նախաձեռնություն

58.«Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ

59.«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամ

60.«Երիտասարդական գաղափարներ» ՀԿ

61.«Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ

62.«Մաքրապատում»  բնակրթական ՀԿ

63.«Հայկական ճամբար» ՀԿ

64.Արվեստի և մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիա

65.«Իրավունքի ուժ» ՀԿ

66.«ՍՈՍ ՄԵծ Այրում» քաղաքացիական նախաձեռնություն

67.«Համայքների ֆինանսիստների միավորում» ՀԿ

68.«Մարդու իրավունքների և հանրային առողջության» ՀԿ

69.«Փինք» իրավապաշտպան ՀԿ

70.«Ստեփանավանի երիտասարդական կենտրոն» ՀԿ

71.«Էկոլոգիական իրավունք»  ՀԿ

72.«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ

73.«Կանանց իրավունքների տուն» ՀԿ

74.Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

75.Ինֆորմացիայի ազատության կենտրոն

76.«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ

77.«Փրո Փոուզ» կենդանապաշտպան ՀԿ

78.«ԱՆՈՒՆՍ ԿԻՆ Է»  նախաձեռնող խումբ

79.«Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ

80.«Համախմբված երիտասարդական միություն»  ՀԿ

81.«Լոռու երիտասարդների և համայնքների զարգացման կենտրոն» ՀԿ

82.«Տրտու» մշակութային-հասարակական կազմակերպություն

83.«Համախմբված երիտասարդական միություն»  ՀԿ

84.«Սրբազան հող» Բարեգործական ՀԿ

85.«ՏԱՐՈՆ» Երիտասարդական Զարգացման ՀԿ

86.«Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնություն

87.«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ

88.Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանման հիմնադրամ

89.«Հայկական սահամանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ

90.Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

91.« Մաքուր Գորիս» բնապահպանական ՀԿ

92.«Երեխաների հասարակություն. մանկապատանեկան ձեռնարկումների աջակցության կենտրոն» ՀԿ

93.«Կանանց աջակից խումբ» ՀԿ

94.«Վելես» իրավապաշտպան ՀԿ

95.«Քաղաքացիական Զարգացում» կրթահետազոտական ՀԿ

96.«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամ

97.«Պախրա» ՀԿ

98.«Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ

99.«Բերդի կանանց ռեսուրս կենտրոն»  հիմնադրամ

100.«Էկոպոլիսի բնապահպանական կենտրոն  համայնքային անվտանգության և զարգացման համար ՀԿ

101.«Ամուլսարի պահապաններ» քաղաքացիական նախաձեռնություն

102.«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ

103.«Կանանց Ներուժի Զարգացման Կենտրոն» ՀԿ

104. «ՑՈԼԻՆԵ»  մշակութային,իրավապաշտպան ՀԿ

105․«Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում» ՀԿ

106․Էվիյա Հովհաննիսյան, սոցիալական մարդաբան

107. Գոհար Ենոքյան՝ Ջերմուկ համայնքի բնակիչ

108.Սյուզաննա Հունանյան՝ Ջերմուկ համայնքի բնակիչ

109.Սուսաննա Մարգարյան՝ Ջերմուկ համայնքի բնակիչ

110. Տիգրան Հունանյան՝ Ջերմուկ համայնքի բնակիչ

111.Մխիթար Մարգարյան՝ Ջերմուկ համայնքի բնակիչ

112.Զարուհի Ստեփանյան՝ Ջերմուկ համայնքի բնակիչ

113.Գալետա Մարգարյան՝   Ջերմուկ համայնքի բնակիչ

114.Հասմիկ Սարգսյան՝ ՀՀ քաղաքացի

115.Կարեն Սայադյան՝ ՀՀ քաղաքացի

116․Նարիմե Դավթյան՝ ՀՀ քաղաքացի

117․Զորիկ Վարդանյան՝ Ջերմուկի բնակիչ

118․Միրհան Խանամիրյան՝ Ջերմուկի բնակիչ

119․Աշոտ Դավեյան՝ Ջերմուկի բնակիչ

120․Հայկ Դավեյան՝ Ջերմուկի բնակիչ

121․Սամվել Դավեյան՝ Ջերմուկի բնակիչ

122․Արմեն Ղազարյան՝ ՀՀ քաղաքացի

123․Լուսինե Ղարիբյան՝ ՀՀ քաղաքացի

124․Թերեզա Ալավերդյան՝ ՀՀ քաղաքացի

125․Վարդան Ավետյան՝ Ջերմուկի բնակիչ

126․Գոհար Ղազարյան՝ Ջերմուկի բնակիչ

127․Արմեն Վարդանյան՝ Ջերմուկի բնակիչ

128․Արգիշտի Վարդանյան՝ Ջերմուկի բնակիչ

129․Սուսաննա Վարդանյան՝ Ջերմուկի բնակիչ

130․Ջեմմա Սարգսյան՝ Ջերմուկի բնակիչ

131․Համլետ Դավթյան՝ ՀՀ քաղաքացի

132․Ռոզա Վարդանյան՝ ՀՀ քաղաքացի

133․Արմեն Մարգարյան՝ ՀՀ քաղաքացի

134․Կարինե Մնացականյան՝ ՀՀ քաղաքացի

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:51 Իմ լիակատար սատարումն եմ հայտնում հայրենազրկման դեմ պայքարող տավուշցիներին․ Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին և սահմանագծի նրա տեղը պատմության մեջ․ Արմեն Աշոտյան Այսօր, 22:38 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանն են Այսօր, 22:25 Դավաճանական ռեժիմի պարագլուխն այս նոր ձևավորվող ցասման ալիքի արդյունքում պետք է դուրս վռնդվի իշխանությունից և իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Նարեկ Սամսոնյան Այսօր, 22:09 Զգուշացում՝ այսպես շարունակվելու դեպքում սահմանային սյուներ կտեղադրվեն նաև Երևանում (Լուսանկարներ) Այսօր, 21:57 «Սրբազանն ասաց ամեն ինչ»․ Երգիչ Արման Հովհաննիսյան Այսօր, 21:48 Սյունիքում ավտոբուսը ձորն ընկնելու հետևանքով զոհերը 4-ն են․ ՆԳՆ ՓԾ նոր տվյալներ է հայտնել Այսօր, 21:31 Հայ ժողովրդի արդար սպասումն է՝ համապատասխան գնահատական նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթմանը, էթնիկ զտումներին․ Վեհափառ Հայրապետը՝ բրազիլական ԶԼՄ-ներին Այսօր, 21:05 Թե´ Արևմուտքից, թե´ Ռուսաստանից հնչող արգումենտն է՝ երկրի ղեկավարը Նիկոլն է, մեզնից ի՞նչ եք ուզում․ Ազնիվ չէ, Նիկոլի վարչապետության մեջ երկու բևեռներն էլ մատնահետքեր են թողել Այսօր, 20:52 Հայոց Հայրապետն ու Դիվանագետների համահայկական խորհրդի անդամները հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու հայ ժողովրդի արդար իրավունքների պաշտպանության հարցն են քննարկել Այսօր, 20:36 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը Այսօր, 20:17 «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ Տավուշի համար բողոքի ձայն բարձրացրած երիտասարդներն Օպերայում ընթացող միջոցառման ժամանակ բեմ բարձրացան՝ պաստառներով (Տեսանյութ) Այսօր, 20:00 «Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմնից»․ ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների գործողությունների մասին Այսօր, 19:46 «Դեռ ժամանակ ունեք հրաժարվելու քաղաքական մեծամասնության մահակը լինելու անպատիվ դերից»․ Աբրահամյանն՝ ի պատասխան ոստիկանության՝ քիչ առաջվա հայտարարության Այսօր, 19:28 Հիշու՞մ եք՝ Թանկյանը «հեղափոխությանը» նվիրված ֆիլմ էր պատրաստել, որն այդպես էլ հասարակությունը չդիտեց․ Այ, հիմա ցուցադրելու ճիշտ ժամանակն է, հիշողության թարմացումը կարևոր էներգիա կտա․ Աշոտյան Այսօր, 19:17 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք հայ․ Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ) Այսօր, 19:09 Իրանական ավտոբուսը Սյունիքում ընկել է ձորը, զոհեր ու վիրավորներ կան Այսօր, 18:59 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը Այսօր, 18:43 Եկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին․ Արմեն Աշոտյան Այսօր, 18:24 Միրզոյանը Կատար է մեկնում Այսօր, 18:09 ՆԳՆ-ից պնդում են․ «Ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր, իրավաչափ գործիքակազմի օգտագործմամբ է խնդիրներ լուծում» Այսօր, 17:57 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին (Տեսանյութ) Այսօր, 17:44 Պայքարը խաղաղ բնույթ է կրում և անպայման խաղաղ կերպով էլ՝ օրենքի շրջանակներում հասնելու է իր նպատակին․ Պետրոսյան Այսօր, 17:31 «Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն Այսօր, 17:18 Մեկ անձի «շնորհիվ» մեր տղաների արյամբ ազատագրված Արցախը անցավ Ադրբեջանին, և նույնը շարունակվում է Տավուշում․ Պետք է համախմբվել․ Արցախի թեմի առաջնորդ Այսօր, 16:56 «Դուք լռում եք ու հաշտվում՝ տեսնելով խոշտանգվող Հայրենիքը, անարգվող Հայոց Դրոշը»․ Գալստյանը դիմել է «Երկրապահներին» Այսօր, 16:35 «Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի՛ կանգնեք»․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 16:16 Մենք՝ հայերս, երբեք չենք մոռանա հայ ժողովրդի Հերոս՝ եզդի Քյարամ Սլոյանի սխրանքը Այսօր, 16:05 Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված․ Առանց Հայրենիք՝ պետություն չկա․ Շարմազանով Այսօր, 15:56 Որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ զինված ուժերը՝ փորձելով տարածել բանակի հեղինակությանը, կարգապահությանն ու մարտունակությանը վնասող ապատեղեկատվություն. ՊՆ Այսօր, 15:48 Սյունիքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած Այսօր, 15:30 Օդի ջերմաստիճանը կբարձրանա Այսօր, 15:10 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Այսօր, 14:49 Մի բան է՝ ինչ եք խոսում, լրիվ այլ բան, թե ինչ եք անում․ Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին Այսօր, 14:44 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում․ Լուսանկարներ Այսօր, 14:25 Մեր կյանքը կտրուկ փոխվելու է. դա լինելու է մի քանի ամսվա ընթացքում (Տեսանյութ) Այսօր, 14:11 Օկուպացված Շուշիում ականի պայթյուն է եղել․ ադրբեջանցի է տուժել Այսօր, 14:01 Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ Այսօր, 13:55 «Ոտքի՛, քանի քեզ էլ չի հանձնել»․ Երևանի տարբեր հատվածներում պաստառներ են հայտնվել (Տեսանյութ) Այսօր, 13:45 Տղամարդն ինքնասպանություն գործելու նպատակով՝ 4-րդ հարկի իր բնակարանից ցած է նետվել Այսօր, 13:40 Մոսկվան չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները Այսօր, 13:27 Կիրանցում երեկ ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 13:15 Սա իմ հոգևոր տարածքն է, և որևէ մեկը, ով էլ ուզում է լինի աստիճանով, իրավունք չունի սպառնալիքով խոսելու և ոտնակոխ անելու իմ ժողովրդին. Բագրատ Սրբազան Այսօր, 13:02 Կիրանցում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում Այսօր, 12:57 Զինվորականները ճնշման տակ են այդ ամենն ասել․ Մախսուդյանը՝ ՔԿ-ի տեսանյութի մասին Այսօր, 12:39 Այսօր ՌԴ նախագահի հետ կապված նման ռիսկ չկա․ Բալայանը՝ ՀՀ-ում Պուտինին ձերբակալելու մասին Այսօր, 12:32 Երեկ գիշեր մգեցված ապակիներով մեքենայով անհայտ ինքնությամբ մարդիկ գաղտագողի մուտք են գործել այն հատվածները, որոնք իբր պետք է հանձնվեն. Սրբազան Այսօր, 12:29 Դասընթացավարների դասընթաց՝ VOLFIRE ծրագրի շրջանակում. վերապատրաստվում են փրկարար ծառայողները Այսօր, 12:28 Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին. Արսեն Բաբայան Այսօր, 12:24 Իմ պայքարը հայրենիքի համար է, եթե պետք է Հայաստանը կորցնենք, փախստական դառնանք, էլ ինչի՞ց պիտի վախենանք Այսօր, 12:17 «Հայրենիքը պետությունն է. սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ». Նիկոլ Փաշինյանը՝ բանախոս Այսօր, 12:13 ՀՀ-ն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի՝ ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս․ Ոսկանյան Այսօր, 12:03 Կիևյան կամրջի վրա կանխվել է օտարերկրյա քաղաքացու ինքնասպանությունը Այսօր, 11:41 Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Այսօր, 11:23 Արևմուտքից դոլարներ ստացող քարոզիչների տերերը հասկացել են՝ Փաշինյանը տապալվել է. փոխարինել է պետք (Տեսանյութ) Այսօր, 11:10 Տավուշի ապօրինի հանձնման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո Այսօր, 11:03 Իշխանությունը, որը 2018-ին փառաբանում էր որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Այսօր, 10:35 Դու մտածել ես ոչ թե պետության, այլ սեփական անվտանգության մասին, անհապաղ պետք է հեռանաս. Դավիթ Անանյանը՝ Փաշինյանին Այսօր, 10:33 Կիրանց գնացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. Զինվորականներ (Տեսանյութ) Այսօր, 10:22 Գլխավոր դատախազի հրավերով՝ եվրոպական շուրջ տասը պետություններից և միջազգային կազմակերպություններից Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան Այսօր, 10:20 «Ժողովուրդ». Պաշտոնի ստանձնման հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է գործել Այսօր, 10:18 «Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը Այսօր, 10:16 «Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից Այսօր, 10:14 «Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների»՝ Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնել Այսօր, 10:10 «Փաստ». Փաշինյանի իշխանության միակ հենարանը մնացել են ոստիկանական մահակներն ու կարմրասև բերետները Այսօր, 10:08 «Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից Այսօր, 10:01 «Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել՝ փորձելով գյուղացիների «գլուխները լվանալ», որ չմիանան պայքարին Այսօր, 09:59 «Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի կինը միաժամանակ երկու պետական հիմնարկում է աշխատում. ո՞րն է առավել նախընտրում Այսօր, 09:56 «Քաղաքացու օրն է», «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին․ 2018-ից սկսած՝ ձեր կյանքի յուրաքանչյուր օր միայն տոն է․ Մխիթարյան Այսօր, 09:49 Հայոց եկեղեցու սրբազան հայրերը մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից․ Թաթոյանը՝ տավուշյան իրավիճակի մասին Այսօր, 09:44 «Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից Այսօր, 09:30 Ազատ, ինքնիշխան, անվտանգ, երջանիկ պետություն ունենալու ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի. Նիկոլ Փաշինյան Այսօր, 01:08 «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»․ ՊՆ-ն՝ Տավուշի համար պայքարին միացած պայմանագրային զինծառայողների մասին Այսօր, 00:43 Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի կիրառման հետևանքով բուժկենտրոն են տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան Այսօր, 00:36 Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է երկու օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 00:30 Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին Այսօր, 00:05 Բագրատ Սրբազանը տեսակցել է Իջևանի ԲԿ տեղափոխված 2 ոստիկաններին, որոնք վիրավորում էին ստացել ոստիկանության կողմից Կիրանցում լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով 26/04/2024 23:45 Պայմանագրային 20 զինծառայողներ միացան տավուշցիների պայքարին (Տեսանյութ) 26/04/2024 23:25 «Դիմ-շաշկան գցել են ժողովրդի մեջ»․ Կիրանցում ոստիկանները բնակիչների հետ բախման ժամանակ լուսաձայնային նռնակ են կիրառել (Տեսանյութ) 26/04/2024 22:44 Կարդիոգեն շոկ․ Ինչ անել 26/04/2024 22:30 Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգել 26/04/2024 22:13 Ժամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ Սրբազան 26/04/2024 21:43 «Սահմանային ճշգրտման անվան տակ իրականացվող գործընթացը խաղաղության երաշխիք չի ապահովում»․ Տիգրան Աբրահամյանը՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին 26/04/2024 21:32 Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատմամբ սևբերետավորների գործողությունը տապալվեց․ Ոսկանյան 26/04/2024 21:10 «Ամոթ, ամոթ»․ Տավուշցիները՝ ոստիկաններին, որոնք փորձում են ուժով բացել ճանապարհը․ Կիրանցում բախում է 26/04/2024 20:56 Տավուշցիները թույլ չեն տալիս՝ քարտեզագրողները Կիրանց մտնեն 26/04/2024 20:43 ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ Անահիտ Մանասյան 26/04/2024 20:30 «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) 26/04/2024 19:40 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զոհ գնաց Սոնա Մնացականյանը․ Քաղաքացիները մոմավառություն են կազմակերպել՝ նրա հիշատակին (Տեսանյութ) 26/04/2024 19:16 Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպիսի հարաբերություններ վարել, որոնք նախկինում էին․ Պեսկով 26/04/2024 18:58 «Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ»․ Ծինփին-Բլինքեն հանդիպում է տեղի ունեցել 26/04/2024 18:44 Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջ 26/04/2024 18:32 Միշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից 26/04/2024 18:18 ՀՀ կառավարությունը կրկնեց Բաքվի հայտարարությունը՝ տեղադրվել է 28 «սահմանային» սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը 26/04/2024 18:11 Բաքվից հայտարարել են Տավուշում «սահմանային» 28 սյունի առկայության մասին․ «Նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսն է կատարվել» 26/04/2024 17:57 Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿ 26/04/2024 17:42 Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակ 26/04/2024 17:29 «Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊ 26/04/2024 17:20 Ուժի գործադրմամբ բերման ենթարկված պատգամավոր Արթուր Խաչատրյանին տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին 26/04/2024 17:07 «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում բողոքի ակցիային են միացել 44-օրյա պատերազմում վիրավորված տղաները

Տվյալ բաժնի վերջին նյութերը