Ֆրանսիական «Էբեն» քառյակը Երևանում կկատարի Մոցարտի, Շնիտկեի, Գրիգի ստեղծագործությունները
27/01/2024 21:54

Ֆրանսիական «Էբեն» քառյակը Երևանում կկատարի Մոցարտի, Շնիտկեի, Գրիգի ստեղծագործությունները

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական հոբելյանական 25-րդ փառատոնը մեկնարկում է «Գրեմմի» մրցանակակիր «Էբեն» քառյակի համերգով:
 
«Էբեն» քառյակը Երևանում համերգով հանդես կգա  փետրվարի 20 -ին, ժամը 19:00-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում։
 
Բազմաթիվ միջազգային մրցույթների թափնեկիր, «Տարվա անսամբլ» տիտղոսակիր քառյակն ավելի քան երկու տասնամյակների ընթացքում սահմանել է նոր չափանիշներ՝ հանդիսատեսին հանդես գալով տարբեր ժանրերի կատարումներով և նոր մոտեցումներով: 
 
Համերգի ծրագրում կհնչեն՝
 
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ - Լարային քառյակ համար 21 
 
Ալֆրեդ Շնիտկե - Լարային քառյակ համար 3 
 
Էդվարդ Գրիգ -Լարային քառյակ համար 1 
 
 Տոմսերը հնաավոր է ձեռք բերել փառատոնի պաշտոնական հարթակից , Ticketon.am-ից, Tomsarkgh.am-ից, Արամ Խաչատրյան համերգասրահի տոմսարկղից կամ զանգահարելով +37477805687 հեռախոսահամարին։ 
Ֆրանսիական «Էբեն» քառյակը Երևանում կկատարի Մոցարտի, Շնիտկեի, Գրիգի ստեղծագործությունները