Հայկական հեռուստաընկերությունները բացում են դռները Արցախի գործընկերների առջև․ Արցախի Հանրային հեռուստաընկերության «Դարձ՝ հոգու և ինքնության» հաղորդումը կշարունակի ցուցադրվել «Կենտրոն»-ով
30/01/2024 20:32

Հայկական հեռուստաընկերությունները բացում են դռները Արցախի գործընկերների առջև․ Արցախի Հանրային հեռուստաընկերության «Դարձ՝ հոգու և ինքնության» հաղորդումը կշարունակի ցուցադրվել «Կենտրոն»-ով

Արցախի Հանրային հեռուստաընկերության սիրված հաղորդաշարերից մեկը՝  «Դարձ՝ հոգու և ինքնության» հաղորդումը կհեռարձակվի Հայաստանում՝ «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում։

Հաղորդման հեղինակ Վարդուհի Բաղդասարյանը կարևորում է այն հանգամանքը, որ հայկական հոգևոր ժառանգության մասին պատմող հաղորդաշարը կշարունակի գիտելիք փոխանցել եթերից։

«Պետք է անպայման վերադառնանք դեպի մեր արմատները, դեպի մեր հավատքը, որովհետև մենք ի՞նչ ունենք ավելի հարազատ, քան հավատքն է, քան մեր լեզուն է, քան մեր ընտանիքն է»,- շեշտում է հաղորդման հեղինակը։

Հայաստանում ու Սփյուռքում մեծ լսարան ունեցող «Դարձ՝ հոգու և ինքնության» հաղորդումը եթերաշրջանը նորովի է սկսելու։

Հաղորդման նկարահանումները շարունակվում են, հիմա՝ Հայաստանում։

Հայկական հեռուստաընկերությունները բացում են դռները Արցախի գործընկերների առջև․ Արցախի Հանրային հեռուստաընկերության «Դարձ՝ հոգու և ինքնության» հաղորդումը կշարունակի ցուցադրվել «Կենտրոն»-ով